Զանգվածի չափման միավորները
Մարդիկ զանգվածը հիմնականում չափում են կշեռքի միջոցով:
 
depositphotos_150134468-stock-photo-apple-and-chocolate-on-seesaw.jpg2014.jpg15.jpg
 
Այս կշեռքի վրա \(2\) կոնֆետները ավելի ծանր են, քան \(1\) խնձորը:
Կշեռքի վրա ավելի ծանր առարկան ավելի ներքև է գտնվում:
 
ww-w300.png14.png
  
Այս նկարի վրա ձմերուկի զանգվածը \(7\) կգ է, քանի որ ձմերուկը հավասարակշռում է \(1 + 5 + 1 = 7\) կգ զանգվածով կշռաքարերը:
Հավասար զանգվածներով առարկաները կշեռքի վրա միմյանց հավասարակշռում են:
Գրամը, կիլոգրամը, տոննան զանգվածի չափման հաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:
 
kg.png \(1\) կիլոգրամում կա \(1000\) գրամ:
 
kg1.png \(1\) տոննայում կա \(1000\) կիլոգրամ:
 
Գրամը, կիլոգրամը, տոննան կարճ գրում են այսպես՝
 
գրամ \(=\) գ
 
կիլոգրամ \(=\) կգ
  
տոննա \(=\) տ
 
Երբ առարկան դնում ենք ժամանակակից կշեռքի վրա, ապա կշեռքը ցույց է տալիս առարկայի զանգվածը թվերով: Օրինակ՝ երբ մարդը կանգնում է կշեռքի վրա, ապա կշեռքը ցույց է տալիս մարդու զանգվածը թվերով:
 
depositphotos_30686239-stock-photo-feet-on-scales-isolated-on.jpg 
 
Եթե կշեռքի վրա դնում ենք միրգ կամ բանջարեղեն, ապա կշեռքը ցույց է տալիս դրվածի զանգվածը:
 
12696243-Healthy-food-on-weights-and-measuring-tape-isolated-on-white-Stock-Photo.jpg
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: