10, 20, 50, 100, 200 և 500 դրամանոց մետաղադրամներ
Սրանք տասը, քսան և հիսուն դրամանոց մետաղադրամներ են: Կարդում ենք այսպես՝ տասը դրամ, քսան դրամ, հիսուն դրամ: Գրում ենք այսպես՝ \(10\) դրամ, \(20\) դրամ, \(50\) դրամ:
Սրանք հարյուր, երկու հարյուր և հինգ հարյուր դրամանոց մետաղադրամներ են: Կարդում ենք այսպես՝ հարյուր դրամ, երկու հարյուր դրամ, հինգ հարյուր դրամ: Գրում ենք այսպես՝ \(100\) դրամ, \(200\) դրամ, \(500\) դրամ:
Այս մետաղադրամների միջոցով կարելի է ստանալ նաև այլ գումարներ: Օրինակ, քանի որ \(100 + 20 = 120\), ապա
\(=\) \(120\) դրամ:
Քանի որ \(500 + 50 + 10 = 560\), ապա
\(=\) \(560\) դրամ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: