Կլոր թվերի բաժանումը
Ուսուցչուհին պետք է փայտիկները հավասար բաժանի բոլոր \(20\) աշակերտներին:
Քանի՞ փայտիկ կհասնի յուրաքանչյուր աշակերտին, եթե կա ընդամենը \(80\) փայտիկ:
\(80 : 20 = 4\), քանի որ \(20 · 4 = 80\)
Պատասխան՝ յուրաքանչյուր աշակերտին կհասնի \(4\) փայտիկ:
Օրինակ
1. \(50 : 10 = 5\)
2. \(60 : 20 = 3\)
3. \(80 : 40 = 2\)
Կլոր թվերը բաժանելիս բաժանելիի և բաժանարարի գրության վերջից հավասար թվով \(0\)-ները կարելի է կրճատել:
\(300 : 20 = 30 : 2\) \(450 : 50 = 45 : 5\) \(720 : 90 = 72 : 9\)
\(30 : 2 = 15\) \(45 : 5 = 9\) \(72 : 9 = 8\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: