Բազմապատկման գործողության տեղափոխական հատկությունը
Շոկոլադի այս սալիկը բաղկացած է փոքրիկ կտորների \(4\) շարքերից, յուրաքանչյուր շարքում` \(7\) կտոր:
Ընդամենը քանի՞ կտորներից է բաղկացած սալիկը:
Այս խնդիրը լուծելու համար պետք է կատարել \(4 · 7\) բազմապատկումը:
Այսպիսով, սալիկը բաղկացած է \(28\) կտորներից:
Շրջենք նույն սալիկը:
Հիմա այն բաղկացած է փոքրիկ կտորների \(7\) շարքերից, յուրաքանչյուր շարքում` \(4\) կտոր:
Կտորների ընդհանուր թիվը կլինի \(7 · 4\):
Սա շոկոլադի նույն սալիկն է, և կտորների ընդհանուր թիվը շրջելուց չի փոխվում:
Գալիս ենք հետևյալ հավասարությանը՝ \(4 · 7 = 7 · 4\):
Եզրակացնում ենք, որ բազմապատկում կատարելիս արտադրիչների տեղերը կարելի է փոխել:
Սա բազմապատկման գործողության տեղափոխական հատկությունն է:
Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: