Գումարում և հանում սյունակով
Բազմանիշ թվերի գումարումը հարմար է կատարել սյունակով:
 
Կատարենք \(83524 + 2361\) գումարումը:
Թվերը սյունակով գումարելիս գումարելիները գրում են իրար տակ այնպես, որ միավորը լինի միավորի տակ:
Օրինակ.
 
+83524236185885
 
Միավորներին գումարում ենք միավորները, տասնավորներին՝ տասնավորները, հարյուրավորներին՝ հարյուրավորները, հազարավորներին՝ հազարավորները:
 
Առաջին գումարելու տասհազարավորը չի փոխվում: Ստանում ենք՝ \(83524 + 2361 = 85885\)
 
Սյունակով կատարում են նաև թվերի հանում:
 
Կատարենք \(285947 - 61435\) հանումը:
Թվերի հանումը սյունակով գրառելիս հանելին գրում են նվազելիի տակ այնպես, որ միավորը լինի միավորի տակ:
Օրինակ.
 
28594761435224512
 
Միավորներից հանում ենք միավորները, տասնավորներից՝ տասնավորները, հարյուրավորներից՝ հարյուրավորները, հազարավորներից՝ հազարավորները:
 
Առաջին գումարելու տասհազարավորը չի փոխվում:
 
Պատասխան՝ \(285947 - 61435 = 224512\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: