Արտահայտության արժեքի հաշվում
Դիտարկենք հետևյալ օրինակը:
Օրինակ
Հաշվենք \((415 - 315) + (15 + 315)\) արտահայտության արժեքը:
1) Կատարենք առաջին փակագծի հանումը՝ \(415 - 315 = 100\)
2) Կատարենք երկրորդ փակագծի գումարումը՝ \(15 + 315 = 330\)
3) Հաշվենք փակագծերի գումարը՝ \(100 + 330 = 430\)
Պատասխան՝ \((415 - 315) + (15 + 315) = 430\)
Բերված օրինակի առաջին քայլում հանեցինք \(315\), իսկ երկրորդում՝ գումարեցինք \(315\): Նկատենք, որ \(415 + 15 = 430\):
Հետևաբար, օրինակի \(430\) պատասխանը ստացվում է առանց առաջին և երկրորդ քայլերի: Սա ընդհանուր կանոն է:
Գումարը չի փոխվի, եթե գումարելիներից մեկը փոքրացնենք, իսկ մյուսը մեծացնենք միևնույն թվով:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: