Երկնիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
Ինչպե՞ս բազմապատկել երկնիշ թիվը միանիշ թվով:
Երկնիշ թիվը միանիշ թվով բազմապատկելիս կարելի է երկնիշ թիվը ներկայացնել հարմար ընտրված թվերի գումարի տեսքով, դրանցից յուրաքանրչյուրը բազմապատկել միանիշ թվով և արդյունքները գումարել:
\(14\) թիվը ներկայացնենք գումարի տեսքով՝ և \(7\)-երից յուրաքանչյուրը բազմապատկենք \(5\)-ով:
Կարելի էր \(14\) թիվը ներկայացնել \(6\) և \(8\) թվերի գումարի տեսքով՝ և դրանցից յուրաքանրչյուրը բազմապատկել \(5\)-ով:
Կարելի է նաև \(14\) թիվը ներկայացնել \(10\) և \(4\) թվերի գումարի տեսքով՝ , ապա դրանցից յուրաքանչյուրը բազմապատկել \(5\)-ով:
Երեք դեպքերում էլ, գումարելով արդյունքները, ստացանք միևնույն պատասխանը:
Ուշադրություն
Հետևաբար, երկնիշ թիվը կարելի է ներկայացնել հարմար ընտրված գումարելիների գումարի տեսքով:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: