![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Բազմապատկման գրառումը սյունակով
Կատարենք \(432 · 2\) եռանիշ և միանիշ թվերի բազմապատկումը սյունակով:
Վերևի տողում գրում ենք մեծ թիվը՝ եռանիշը, իսկ ներքևում՝ փոքրը՝ միանիշը: Միանիշ թիվը գրում ենք եռանիշ թվի միավորների թվանշանի տակ:
Վերևի բազմապատկման ժամանակ կատարեցինք հետևյալ քայլերը:
ա. \(432\) թիվը ներկայացրեցինք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(432 = 400 + 30 + 2\):
բ. ապա \(2\) միանիշ թիվը հերթով բազմապատկեցինք գումարելիներից յուրաքանչյուրով
գ. վերջում գումարեցինք ստացված արդյունքները
Կարճ նկարագրվածը գրում ենք այսպես՝
1. Սկզբում \(2\)-ը բազմապատկում ենք եռանիշ թվի միավորների թվանշանով՝ \(2\)-ով:
Արդյունքը` \(4\)-ը գրում ենք գծի տակ՝ միավորների թվանշանի տակ:
2. Ապա \(2\)-ը բազմապատկում ենք եռանիշ թվի տասնավորների թվանշանով՝ \(3\)-ով:
Արդյունքը` \(6\)-ը գրում ենք գծի տակ՝ տասնավորների թվանշանի տակ:
3. Հետո \(2\)-ը բազմապատկում ենք եռանիշ թվի հարյուրավորների թվանշանով՝ \(4\)-ով:
Արդյունքը` \(8\)-ը գրում ենք գծի տակ՝ հարյուրավորների թվանշանի տակ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: