Բազմանիշ և երկնիշ թվերի բազմապատկումը
Կատարենք \(432 · 21\) եռանիշ և երկնիշ թվերի բազմապատկումը սյունակով: Վերևի տողում գրում ենք մեծ թիվը՝ եռանիշը, իսկ ներքևում՝ փոքրը՝ երկնիշը:
Եռանիշ թվի միավորների թվանշանը (ամենաաջը) գրում ենք երկնիշ թվի միավորների թվանշանի տակ:
Վերևի բազմապատկման ժամանակ կատարեցինք հետևյալ քայլերը:
Սկզբում վերևի եռանիշ թիվը բազմապատկում ենք ներքևի \(21\) երկնիշ թվի միավորների թվանշանով՝ \(1\)-ով: Արդյունքը գրում ենք գծի տակ՝ միավորների թվանշանի տակ:
Ապա վերևի եռանիշ թիվը բազմապատկում ենք \(21\) երկնիշ թվի տասնավորների թվանշանով՝ \(2\)-ով: Արդյունքը գրում ենք գծի տակ՝ տասնավորների թվանշանի տակ:
Ստացված երկու թվերը գումարում ենք:
Նույն ձևով կատարում ենք քառանիշ և երկնիշ թվերի բազմապատկումը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: