Բազմանիշ թվի բազմապատկումը միանիշ թվով
Ինչպե՞ս բազմապատկել բազմանիշ թիվը միանիշ թվով:
Բազմանիշ թիվը միանիշ թվով բազմապատկելիս կարելի է բազմանիշ թվի կարգային գումարելիներից յուրաքանչյուրը բազմապատկել միանիշ թվով և արդյունքները գումարել:
Օրինակ
Հաշվենք \(546 · 4\) եռանիշ և միանիշ թվերի արտադրյալը:
 
1) \(546\) թիվը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(546 = 500 + 40 + 6\)
 
2) Կարգային գումարելիներից յուրաքանչյուրը բազմապատկենք \(4\)-ով՝
 
\(500 · 4 = 2000\)
 
\(40 · 4 = 160\)
 
\(6 · 4 = 24\)
 
3) Գումարենք ստացված թվերը՝ \(2000 + 160 + 24 = 2160 + 24 = 2184\)
 
Պատասխան՝ \(546 · 4 = 2184\)
 
 
Հաշվենք \(4218 · 5\) քառանիշ և միանիշ թվերի արտադրյալը:
 
1) \(4218\) թիվը ներկայացնենք կարգային գումարելիների գումարի տեսքով՝ \(4218 = 4000 + 200 + 10 + 8\)
 
2) Կարգային գումարելիներից յուրաքանչյուրը բազմապատկենք \(5\)-ով՝
 
\(4000 · 5 = 20000\)
 
\(200 · 5 = 1000\)
 
\(10 · 5 = 50\)
 
\(8 · 5 = 40\)
 
3) Գումարենք ստացված թվերը՝ \(20000 + 1000 + 50 + 40 = 21000 + 90 = 21090\)
 
Պատասխան՝ \(4218 · 5 = 21090\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: