Թվերի անվանումները
Մենք գիտենք երկնիշ և եռանիշ թվերի անվանումները.
\(48\) երկնիշ թիվը կարդում ենք՝ քառասունութ:
\(635\) եռանիշ թիվը կարդում ենք՝ վեց հարյուր երեսունհինգ:
Ի՞սկ ինչպես են կարդում ավելի մեծ թվերը՝ քառանիշ, հնգանիշ կամ վեցանիշ: Այս հարցին պատասխանելու համար կարևոր է հասկանալ թվի դասի գաղափարը:
Միավորների, տասնավորների և հարյուրավորների կարգերը միասին կազմում են միավորների դասը:
Հազարավորների, տասհազարավորների և հարյուրհազարավորների կարգերը միասին կազմում են հազարյակների դասը:
Դասերի բաժանումը պետք է սկսել աջից՝ \(3\)-ական թվանշաններով:
Հիմա կարդանք մեծ թվերը:
Օրինակ \(1\):
Սա \(8\) հազար \(623\) թիվն է:
Կարդում ենք՝ ութ հազար վեց հարյուր քսաներեք:
Օրինակ \(2\):
Սա \(25\) հազար \(573\) թիվն է:
Կարդում ենք՝ քսանհինգ հազար հինգ հարյուր յոթանասուներեք:
Օրինակ \(3\):
Սա \(208\) հազար \(718\) թիվն է:
Կարդում ենք՝ երկու հարյուր ութ հազար յոթ հարյուր տասնութ:
Քառանիշ, հնգանիշ կամ վեցանիշ թիվը կարդալիս նախ ասում ենք հազարյակների քանակն ու այդ դասի անվանումը (հազար), ապա միավորների դասի միավորների քանակը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: