Եթե արտահայտության մեջ պահանջվում է կատարել մի քանի թվաբանական գործողություն (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում) և դրանցից որևէ մեկը տրված է փակագծերում, ապա նախ կատարվում է փակագծերում եղած գործողությունը՝ անկախ նրանից գումարում է, հանում, բազմապատկում, թե բաժանում: Այնուհետև կատարվում է բաժանումը կամ բազմապատկումը, ապա՝ գումարումը կամ հանումը:  
untitled_2.png
Օրինակ
1+2313522   
  
Առաջին գործողություն.  1+23=24
  
Երկրորդ գործողություն. 52=10
  
Երրորդ գործողություն.  2410=14
Օրինակ
2+5131082
 
Առաջին գործողություն.  2+5=7
 
Երկրորդ գործողություն.108=2
 
Երրորդ գործողություն.  72=14
Եթե պահանջվում է մի թվին գումարել կամ հանել երկու այլ թվերի գումարը կամ տարբերությունը, ապա դա գրվում է փակագծերում:
Օրինակ
Գտնել \(5\) և \(2\) թվերի գումարը: Արդյունքը հանել \(10\) -ից:
 
Արտահայտությունը կունենա հետևյալ տեսքը.
 
105+2
 
Արտահայտության արժեքն է՝ 10(5+2)=107=3