Գործողությունների կարգն առանց փակագիծ արտահայտություններում
Թվային արտահայտությունը թվերի և թվաբանական նշանների միջոցով կազմված գործողությունն է:
 
Ահա թվային արտահայտությունների մի քանի օրինակներ.
 
3+4;147;23;18:2
Եթե կատարենք թվային արտահայտության բոլոր գործողությունները, ապա կստանանք մի թիվ, որը կոչվում է արտահայտության արժեք:
Եթե թվաբանական արտահայտության մեջ միայն պահանջվում է կատարել գումարման և հանման, կամ բազմապատկման և բաժանման գործողություններ, ապա դրանք կատարվում են ձախից դեպի աջ հերթականությամբ:
1. 10+1522+36
 
2. 10:1522:32
Եթե արտահայտության մեջ պահանջվում է կատարել մի քանի թվաբանական գործողություն (գումարում, հանում, բազմապատկում, բաժանում), ապա նախ կատարվում է բազմապատկումը և բաժանումը ձախից դեպի աջ սկզբունքով, իսկ հետո գումարումն ու հանումը՝ կրկին ձախից դեպի աջ սկզբունքով:
1 1025:15+31
 
2. 1035:15+4123