Գտնենք \(42 - 5\) արտահայտության տարբերությունը:
 
Տարբերակ 1
 
1. \(2\) -ից \(5\) չենք կարող հանել: Այդ պատճառով \(5\) -ը ներկայացնենք \(2+3\) -ի տեսքով:
 
2. \(42\) -ից հանենք \(2\), կստացվի \(40\)
3. \(40\) -ից հանենք \(3\), կստացվի \(37\)
 
Գրենք հավասարման տեսքով՝
  
\(42-5=42-(2+3)=(42-2)-3=40-3=37\)

Տարբերակ 2
 
1. \(42\) -ը ներկայացնենք \(40+2\) կարգային գումարելիների գումարի տեսքով:
 
2. \(2\) -ից \(5\) չենք կարող հանել, այդ պատճառով \(4\) տասնյակից \(1\) տասնյակը վերցնում ենք և տալիս \(2\) -ին: Կստացվի \(42=30+12\)
3. \(12\) -ից հանում ենք \(5\), կստացվի \(7\)
4. \(30\) -ին գումարում ենք \(7\), կստացվի \(37\)
 
Գրենք հավասարման տեսքով՝  
 
\(42-5=(30+12)-5=30+(12-5)=30+7=37\)
 
Գտնենք \(51-36\) արտահայտության արժեքը:
 
1. \(36\) թիվը ներկայացնենք \(30+6\) կարգային գումարելիների գումարի տեսքով:
 
2. \(51\) -ից հանենք \(30\), կստանաք \(21\)
3. \(21\) -ից էլ հանենք \(6\), կստանանք \(15\)
 
Գրենք հավասարման տեսքով՝ 
 
\(51-36=51-(30+6)=(51-30)-6=21-6=15\)