Երկնիշ թվեր գումարելիս կամ հանելիս հարմար է գործողությունները կատարել սյունակով:
Հանում
Գտնենք \(93-56\) արտահայտության արժեքը:
1. Միավորները գրում ենք իրար տակ, իսկ տասնավորները՝ իրար տակ:
2. Հանման գործողությունը սկսում ենք միավորներից և, քանի որ 3-ից չենք կարող 6 հանել, տասնյակների սյունակից, այսինքն՝ 9-ից, 1 տասնյակ ենք պարտքով վերցնում և տալիս ենք միավորներին: Արդյունքում միավորների սյունակում ունենում ենք 13, որից հեշտությամբ կարող ենք 6 հանել.
\(13-6=7\)
3. \(7\) թվանշանը գրում ենք միավորների տակ:
4. Հանում ենք տասնյակները. քանի որ տասնյակներից 1-ը պարտքով տվել ենք միավորներին, հետևաբար տասնյակների սյունակում մնացել է 8 տասնյակ:
\(8-5=3\)
5. \(3\) թվանշանը գրում ենք տասնյակների սյունակում:
Այսպիսով՝ \(93-56\) արտահայտության տարբերությունը հավասար է \(37\)-ի:
Ուշադրություն
Հիշի՛ր՝ միավորները հանում ենք միավորներից, տասնավորները՝ տասնավորներից: