Գտնենք \(67+5\) արտահայտության գումարը:
Տարբերակ 1
1. Արտահայտության \(2\)-րդ գումարելին՝ \(5\) -ը, ներկայացնենք \(3+2\) գումարի տեսքով,
2. \(67\) -ին գումարենք \(3\), կստանանք ամենամոտ կլոր թիվը՝ \(70\),
3. \(70\) -ին գումարենք \(2\), կստանանք \(72\):
Գրենք հավասարման տեսքով.
\( \)
\(67+5=67 +(3+2)= (67 +3)+2=70+2=72\)
Տարբերակ 2
1. \(67\) թիվը ներկայացնենք \(60+7\) գումարի տեսքով,
2. \(7\) -ին գումարենք \(5\), կստանանք \(12\),
3. \(60\) -ին գումարենք \(12\), կստանանք \(72\):
Այժմ գրենք հավասարման տեսքով.
Գտնենք \(25+46\) արտահայտության գումարը:
1. Տրված երկու թվերն էլ ներկայացնենք երկու գումարելիների գումարների տեսքով.
\(20+5\) և \(40+6\),
2. Գումարենք կլոր թվերը. \(20+40=60\),
3. Գումարենք միավորները. \(5+6=11\),
4. \(60\) -ին գումարենք \(11\), կստանանք \(71\)
Գրենք հավասարման տեսքով.
\( \)
\(25+46=(20+5)+(40+6)=(20+40)+(5+6)=60+11=71\)