Երկնիշ թվեր գումարելիս կամ հանելիս հարմար է գործողությունները կատարել սյունակով:
Գումարում
Գտի՛ր \(24+63\) արտահայտության արժեքը:
 
Միավորները գրում ենք իրար տակ, իսկ տասնավորներն իրար տակ, այսպես՝                                                                                                                                           
 
  +2463
     
Աղյուսակով գումարման կամ հանման դեպքում միշտ գործողությունը կատարվում է աջից ձախ սկզբունքով, այսինքն՝ նախ գումարում ենք միավորները` \(4+3=7\), և ստացված արդյունքը գրում ենք միավորների տակ, այսպես՝
 
 +24637

Այնուհետև գումարում ենք տասնավորները՝ \(2+6=8\), և ստացված արդյունքը գրում տասնավորների տակ.      
 
 +246387
                                                                          
Ուշադրություն
Այսպիսով՝ միավորները միավորներին ենք գումարում, իսկ տասնավորները՝ տասնավորներին: