Գտնել գումարի անհայտ բաղադրիչը նշանակում է գտնել հավասարության մեջ բաց թողնված գումարելիներից որևէ մեկը:
Մենք արդեն գիտենք, թե ինչպես գտնել միանիշ թվերի գումարի անհայտ բաղադրիչը: Այժմ դիտարկենք օրինակներ, որոնցում պահանջվում է գտնել երկնիշ թվերի գումարի անհայտ բաղադրիչը:
1. Դիտարկենք առանց կարգային անցման հետևյալ հավասարությունը:
\(23 + ? = 38\) (քսաներեքին գումարած անհայտ գումարելին հավասար է երեսունութի):
Տրված հավասարության մեջ պարզ է առաջին գումարելին (23) և գումարը (38), բայց անհայտ է երկրորդ գումարելին:
Ուշադրություն
Հիշո՞ւմ ես՝ եթե հայտնի են գումարելիներից մեկը և գումարը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ գումարելին՝ գումարից հանելով հայտնի գումարելին:
Այսպես՝
38
-
23
_____
15
2. Դիտարկենք կարգային անցումով հետևյալ հավասարությունը:
\(? + 23 = 41\) (անհայտ գումարելիին գումարած քսաներեք հավասար է քառասունմեկի):
Տրված հավասարության մեջ պարզ է երկրորդ գումարելին (23) և գումարը (41), բայց անհայտ է առաջին գումարելին, որը գտնելու համար կրկին գումարից հանում ենք հայտնի գումարելին:
Կարգային անցումով հավասարության անհայտ բաղադրիչներից որևէ մեկը գտնելու համար գումարից կարգային անցումով հանում ենք հայտնի գումարելին:
41
-
23
_____
18