Միևնույն (հավասար) գումարելիների գումարումը կոչվում է բազմապատկում:
\(3+3+3+3=12 \) կամ \(3 · 4=12\)
Կարդացվում է՝ \(3\) անգամ \(4\)
կամ
երեքի և չորսի արտադրյալը հավասար է տասներկուսի
կամ
երեք անգամ չորս հավասար է տասներկուսի:
Բազմապատկման նշանը «\(·\)»-ն է:
Միևնույն գումարելիների գումարումը կարելի է փոխարինել բազմապատկումով:
Ուշադրություն
Առաջին արտադրիչը ցույց է տալիս, թե որ հավասար թվերն են գումարվում:
Երկրորդ արտադրիչը ցույց է տալիս գումարելիների քանակը: