Կար \(6\) տանձ, որոնք հավասարաչափ բաժանեցին \(3\) ափսեների միջև: Քանի՞ տանձ կար յուրաքանչյուր ափսեում:
Այս խնդիրը բաժանման գործողություն է պահանջում:
Պատասխան՝ յուրաքանչյուր ափսեում կար \(2\) տանձ:
Բաժանման նշանը երկու կետն է (\(:\))
Ուշադրություն
Բաժանման արտահայտությունները կարդացվում են այսպես` «Վեցը բաժանած երեքի հավասար է երկուսի»:
Երկու տարբեր արտադրիչներից բաղկացած արտահայտությունից հնարավոր է կազմել բաժանման երկու արտահայտություն:
Եթե արտադրյալը բաժանենք արտադրիչներից որևէ մեկին, ապա կստանաք երկրորդ արտադրիչը: