Ինչպե՞ս լուծել պարզ խնդիրները: Ինչի՞ն է հարկավոր ուշադրություն դարձնել խնդիր լուծելիս:
- Կարդում ենք ուշադիր և պարզում, թե առաջադրանքում ինչն է հայտնի:
- Պարզում ենք խնդրի պահանջը (այսինքն՝ թե որ հարցին է հարկավոր պատասխանել):
- Որոշում ենք, թե ինչ գործողություն (հանում, թե գումարում) է հարկավոր կատարել, որպեսզի լուծենք խնդիրը:
- Կատարում ենք գործողությունը:
- Գտնում ենք պատասխանը:
Օրինակ
Դիտարկենք հետևյալ խնդիրը:
Տան առջև տնկեցին \(8\) թխկի
և \(9\) կեչի
Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին:
- Կարդացինք և հասկացանք, որ տնկել են թխկի և կեչի:
- Անհրաժեշտ է գտնել, թե ընդամենը քանի ծառ են տնկել:
- Խնդիրը լուծում ենք՝ կատարելով գումարման գործողությունը:
- Գումարում ենք՝ ծառ:
- Գտանք պատասխանը՝ տան առջև տնկել են ընդամենը \(17\) ծառ: