Գտնել տարբերության անհայտ բաղադրիչը նշանակում է գտնել հավասարության մեջ բաց թողնված նվազելին կամ հանելին:
Ինչպե՞ս անել դա:
Դիտարկենք անհայտ հանելիով հետևյալ հավասարությունը:
\( -\) | \(?\) | \(=\) | ||
\(5\) նվազելի | \(-\) | \(?\) բաց թողնված հանելի | \(=\) | \(3\) տարբերություն |
\(5 - ? = 3\) (հինգից հանած անհայտ հանելին հավասար է երեքի):
Տրված հավասարության մեջ պարզ է նվազելին \((5)\) և տարբերությունը \((3)\), բայց անհայտ է հանելին:
Եթե հայտնի են նվազելին և տարբերությունը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ հանելին:
\(5 - 3 = 2\) (հինգից հանած երեք հավասար է երկուսի):
Ուշադրություն
Հիշի՛ր՝ անհայտ հանելին գտնելու համար կարելի է հայտնի նվազելիից հանել տարբերությունը:
Այժմ դիտարկենք անհայտ նվազելիով մի հավասարություն:
\(?\) | \( -\) | \(=\) | ||
\(?\) բաց թողնված նվազելի | \(-\) | \(2\) հանելի | \(=\) | \(3\) տարբերություն |
\(? - 2 = 3\) (անհայտ նվազելիից հանած երկու հավասար է երեքի):
Տրված հավասարության մեջ պարզ է հանելին \((2)\) և տարբերությունը \((3)\), բայց անհայտ է նվազելին:
Եթե հայտնի են հանելին և տարբերությունը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ նվազելին:
\(3 + 2 = 5\) (տարբերությանը գումարած հայտնի հանելին հավասար է հինգի):
Ուշադրություն
Հիշի՛ր՝ անհայտ նվազելին գտնելու համար կարելի է տարբերությանը գումարել հայտնի հանելին: