Խնդրի լուծումը կարելի է բաժանել փուլերի՝ պայման, պահանջ, լուծում, պատասխան:
Գիտունիկն առաջարկեց դիտարկել տրված խնդիրը ըստ փուլերի:
Օրինակ
Խնդիր:
Բակում \(1\) աղջիկ և \(3\) տղա հեծանիվ էին վարում:
Ընդամենը քանի՞ երեխա էր հեծանիվ վարում:
Խնդրի պայմանը՝
Բակում \(1\) աղջիկ և \(3\) տղա հեծանիվ էին վարում:
Խնդրի պահանջը:
Ընդամենը քանի՞ երեխա էր հեծանիվ վարում:
Լուծում՝
\(1 + 3 = 4 \)
Պատասխան՝
Ընդամենը \(4\) երեխա էր հեծանիվ վարում: