
















Գտնել գումարի անհայտ բաղադրիչը նշանակում է գտնել հավասարության մեջ բաց թողնված գումարելիներից որևէ մեկը:
Ինչպե՞ս անել դա:
Դիտարկենք հետևյալ հավասարությունը:
![]() | \(+\) | \(?\) | \(=\) | ![]() |
\(3\) գումարելի | \(+\) | \(?\) բաց թողնված գումարելի | \(=\) | \(5\) գումար |
\(3 + ? = 5\) (երեքին գումարած անհայտ գումարելին հավասար է հինգի):
Տրված հավասարության մեջ պարզ է առաջին գումարելին \((3)\) և գումարը \((5),\) բայց անհայտ է երկրորդ գումարելին:
Ուշադրություն
Եթե հայտնի են գումարելիներից մեկը և գումարը, ապա դրանց օգնությամբ կարելի է գտնել նաև անհայտ գումարելին:
![]() | - | ![]() | \(=\) | ![]() |
\(5\) գումար | \(-\) | 3 հայտնի գումարելի | \(=\) | 2 անհայտ գումարելի |
\(5 - 3 = 2\) (հինգից հանած երեք հավասար է երկուսի):
Ուշադրություն
Հիշի՛ր՝ անհայտ գումարելիներից որևէ մեկը գտնելու համար կարելի է գումարից հանել հայտնի գումարելին: