Ընտրե՛ք սխալ պնդումները
 
Պատասխաններին համապատասխանող տառերը առանց ստորակետների և բացատների տեղադրեք պատասխանի վանդակում, (օրինակ՝ ԱԲԴԵ)
 
Ա. Բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությամբ զբաղվել են ռուս խոշոր գիտնականներ Ի.Մ.Սեչենովը և Ի.Պ.Պավլովը:
 
Բ. Օրգանիզմի բոլոր օրգանները և համակարգերը միավորող ու կարգավորող նյարդային համակարգի գործունեությունը Պավլովն անվանել է բարձրագույն նյարդային գործունեություն:
 
Գ. Վարքը շրջապատող միջավայրի հետ օրգանիզմի փոխազդեցության արդյունքն է:
 
Դ. Պավլովն ուսումնասիրություններն անում էր առնետների վրա:
 
Ե. Ոչ պայմանական ռեֆլեքսները օրգանիզմի մշտական պատասխանն են արտաքին և ներքին որոշակի գրգռիչներին:
 
Պատասխան՝