Ընտրե՛ք երիկամի վերաբերյալ սխալ պնդումները:
Ճիշտ պատասխաններին համապատասխանող տառերն առանց ստորակետերի և բացատների տեղադրել պատասխանների վանդակում (օրինակ՝ ԱԲԴԵ):
Ա. Երիկամները կազմված են կեղևային և միջուկային շերտերից:
Բ. Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված կրծքավանդակի խոռոչում:
Գ. Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:
Դ. Նեֆրոնները կազմված են երիկամի կեղևային շերտում տեղակայված` գավաթի տեսք ունեցող պատիճներից և ոլորուն խողովակներից:
Ե. Երիկամների երկարությունը \(10-12\) սմ է, իսկ լայնությունը՝ \(15-16\) սմ, զանգվածը ոչ ավելի, քան \(200\) գ:
Պատասխան՝