Կաթնասունների ներքին կառուցվածքը
Կաթնասունների նյութափոխանակության մեծ ինտենսիվությունը ապահովվում է նրանց շնչառության, արյան շրջանառության և այլ օրգանների կատարելությամբ: Մարմնի ջերմությունը պահպանվում է մազածածկույթի և ենթամաշկային ճարպաշերտի շնորհիվ: Մի շարք ստորակարգ կաթնասունների մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է՝ տատանվում է \(26 - 34°C\), օրինակ՝ ձվածիններ, պարկավորներ:
 
Թռչունների նման կաթնասուններն էլ չեն կարող երկար ժամանակ մնալ առանց սննդի՝ էներգիայի աղբյուրի: Կերի պակասության պատճառով շատ կաթնասուններ քուն են մտնում՝ արջեր, մյուսները գաղթում՝ կետեր, չղջիկներ:
 
image_860506160648266051523.gif
 
Արտաքին միջավայրի ցուրտ պայմաններում գոյատևելու, մարմնի կայուն ջերմաստիճան գրանցելու և ակտիվ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ էր՝
 
\(1.\) թթվածնի ինտենսիվ կլանում. մաշկի մակերեսը մի քանի անգամ գերազանցող թոքերի ներքին մակերեսը թույլ տվեց լուծել այդ խնդիրը:
\(2.\) քառախորշ սիրտ. մաքուր զարկերակային արյան մատակարարումը թույլ է տալիս գրանցել մարմնի բարձր ջերմաստիճան:
\(3.\) մազածածկույթ. մաշկի մազերը կատարում են ջերմության պահպանման և բաշխման գործառույթ:
\(4.\) ակտիվ կողմնորոշում և հաղորդում:
 
Մեծ կիսագնդերի կեղևի գալարները լուծում են այդ խնդիրը:
 
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ կաթնասունները բարձրագույն զարգացման հասած ողնաշարավոր կենդանիներն են
  
Untitled.png
 
Մարսողական համակարգ
  
Կաթնասունների բարձր զարգացվածության մակարդակը և լայն տարածումը հանգեցրել են նրան, որ ձեռք են բերել տարբեր տիպի սնունդ օգտագործելու ունակություն: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ կենդանակեր և ամենակեր, ինչպես գիշատիչ, այնպես էլ սապրոֆիտ:  
 
Զարգացմամբ պայմանավորված՝ կաթնասունների ծնոտները առաջ են սրված՝ ստեղծելով կենդանու բերանը, դունչը և քիթը:
Կաթնասունների յուրահատուկ բերանը շրջափակված է նրանց բնորոշ զգայուն և մսալի շրթունքներով:
 
original_307070471.jpg
  
Մարսողական համակարգը կազմված է հետևյալ հերթագայությունից՝
  
\(1.\) բերան,
  
\(2.\) կլան,
  
\(3.\) կերակրափող,
  
\(4.\) ստամոքս,
  
\(5.\) \(12\)-մատնյա աղիք,
  
\(6.\) բարակ աղիք,
  
\(7.\) հաստ աղիք,
  
\(8.\) ուղիղ աղիք,
  
\(9.\) հետանցք
  
Բերանում բացվում են թքագեղձերի ծորանները: \(12\)-մատնյա աղիքում բացվում են ենթաստամոքսային գեղձի և լյարդի ծորաններ: Կաթնասունները կոյանոց չունեն:
 
Կաթնասունները ունեն լավ զարգացած կույր աղիք, որը հաստ աղիքի որդանման հավելված է: Այն վնասազերծում է հաստ աղիքում հայտնված վնասակար նյութերը:
Բացառություն են կազմում միայն նախագազանները, որոնք ունեն կոյանոց:
  
Կաթնասունների ատամները տեղավորված են ծնոտոսկրերի հատուկ փոսիկների մեջ և տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների:
  
Կրծողների՝ առնետների, մկների, նապաստակների, կուղբերի մոտ զարգացած են հատկապես կտրիչները:
Գիշատիչների՝ գայլերի, արջերի, հովազների, կզաքիսների մոտ զարգացած են հատկապես ժանիքները:
Որոճողների՝ ցուլերի, զեբրերի, եղջերուների, այծերի մոտ զարգացած են հատկապես սեղանատամները:
  
Արտազատական համակարգ
  
Կաթնասունների արտաթորության օրգանները որովայնի խոռոչում գոտկային ողերի երկու կողմերում տեղավորված զույգ լոբաձև երիկամներն են: Առաջացած մեզը երկու միզածորաններով լցվում է միզափամփուշտ և միզածորանով պարբերաբար դուրս գալիս:
Միզածորանները միանում են սեռական օրգաններից եկող ծորաններին և միավորվելով՝ բացվում դուրս:
17.jpg
  
Շնչառական համակարգ
  
Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսով:
  
Շնչառական համակարգը կազմված է շնչառական ուղիներից, գազափոխանակության օրգաններից՝ թոքերից:
Կաթնասուններն ունեն հատուկ մկան՝ ստոծանի, որը որովայնի խոռոչը բաժանում է կրծքավանդակի խոռոչից և մասնակցում է շնչառական շարժումներին:
Շնչառական ուղիներն ունեն հետևյալ հաջորդականությունը.
 
\(1.\) քթանցքեր
\(2.\) քթի խոռոչ
\(3.\) կոկորդ
\(4.\) շնչափող
\(5.\) զույգ բրոնխներ
\(6.\) բրոնխեոլներ
  
Կոկորդում գտնվում են կաթնասունների ձայնալարերը, որոնց շնորհիվ կաթնասունները արտաբերում են տարբեր ձայներ:
Կաթնասունները ձայներով հաղորդակցվում են միմյանց հետ և փոխանակվում ազդանշաններով:
Ձիերը խրխնջում են, մկները՝ ծվծվում, առյուծները՝ մռնչում, շունը՝ հաչում, կատուն՝ մլավում, կովը՝ բառաչում և այլն:
  
Շնչափոխը ճյուղավորվում է զույգ բրոնխների, որոնցից յուրաքանչյուրը մտնում է մեկական թոք:
  
Բրոնխները թոքերի կազմում ծառի սաղարթի նման ճյուղավորված են մանր բրոնխիոլների
  
Բրոնխեոլները խաղողի ողկույզների տեսք ունեն, պատված են մազանոթային խիտ ցանցով և գտնվում են թոքերի մեջ:
Բրոնխեոլներում տեղի է ունենում գազափոխանակությունը օդի և արյան միջև:
Թոքերը ունեն բավականաչափ մեծ ներքին ծալքավոր մակերես:
 
19.jpg
 
Թոքերը և սիրտը վերևից հենվում են ստոծանու վրա:
  
Շնչառական շարժումները և գազափոխանակությունը կատարվում են հետևյալ հերթագայությամբ՝
  
1. թուլանում է ստոծանին,
2. կծկվում են միջկողային մկանները,
3. օդը անցնում է թոքեր,
4. կատարվում է ներշնչում,
5. կատարվում է գազափոխանակություն,
6. կծկվում է ստոծանին,
7. թուլանում են միջկողային մկանները,
8. թոքերի ծավալը փոքրանում է,
9. կատարվում է արտաշնչում,
10. \(C\)O2\(\)-ով հարուստ օդը դուրս է մղվում թոքերից:
  
Արյունատար համակարգ
Կաթնասուններն ունեն փակ արյունատար համակարգ և տաքարյուն կենդանիներ են:
Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված \(2\) նախասրտից և \(2\) փորոքից: Փորոքն ունի լրիվ միջնապատ:
 
Կաթնասուններն ունեն արյան շրջանառության երկու շրջան՝ մեծ և փոքր, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքներից:
  
Աորտային ձախ աղեղը - դուրս է գալիս ձախ փորոքից և սկսվում է արյան շրջանառության մեծ շրջանը:
Զարկերակային արյունը գնում է հյուսվածքներ և վերածվում երակայինի: Ավարտվում է աջ նախասրտում:
  
Թոքային զարկերակը - դուրս է գալիս աջ փորոքից և սկսվում է արյան շրջանառության փոքր շրջանը:
Երակային արյունը գնում է թոքեր և վերածվում զարկերակայինի: Ավարտվում է ձախ նախասրտում:
  
Կաթնասունների սիրտը և թոքերը պաշտպանված են կրծքավանդակով
 
Կաթնասունների արյան կարմիր գնդիկները՝ էրիթրոցիտները, քանակով ավելի շատ են, անկորիզ և մանր:
 
 4570387.jpg
  
Նյարդային համակարգ
  
Կաթնասունների նյարդային համակարգը ևս ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝
 
\(I\). գլխուղեղից - պատսպարված է գանգատուփում և ունի \(5\) բաժին:
\(II.\) ողնուղեղից - պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում: 
\(III.\) նյարդերից - դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:
  
Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում է հետևյալ գործընթացները.
 
\(1.\) Երկարավուն ուղեղ - կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  
\(2.\)Միջին ուղեղ - ընկալում է տեսողական և լսողական առաջնային գրգիռները:
\(3.\) Միջակա ուղեղ - ապահովում է օրգանիզմի կենսագործունեության անխափանությունը և բնազդները:
\(4.\) Ուղեղիկ - ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:
\(5.\) Առջևի ուղեղ - կազմված է երկու կիսագնդերից, որոնք պատված են կեղևով:
 
Կեղևը, հասնելով զարգացման բարձր մակարդակի, ձեռք է բերել բազմաթիվ ծալքեր՝ ակոսներ և գալարներ:
 
Կաթնասուններն ունեն լավ զարգացած ուղեղիկ: Այն կոորդինացնում է բարդ շարժումների համապատասխանությունը և հավասարակշռության պահպանումը:
 
22.jpg
  
Զգայարաններ
  
Կաթնասուններն ունեն \(5\) զգայարան՝
 
\(1\). տեսողական,
\(2\). լսողական,
\(3\). հոտառական,
\(4\). շոշափելիքի,
\(5\). համի:
 
Տեսողական զգայարան - գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր աչքերն են:
Լավ զարգացած է հատկապես կապիկների մոտ:
  
Լսողական զգայարան - թռչունները, բացի ներքին և միջին ականջներից, ունեն նաև արտաքին ականջ՝ ականջախեցի, որում բացվում է լսողական անցուղին:
Լավ զարգացած է հատկապես չղջիկների մոտ:
  
Հոտառական զգայարան - գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքերը, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև հոտառական պարկերը:
Լավ զարգացած է հատկապես շների մոտ:
  
Շոշափելիքի զգայարանլեզուն, շրթունքները և վիբրիսները: Վիբրիսները հիմնականում տեղակայված են դնչի վրա, քթի մոտ:
Լավ զարգացած է հատկապես վագրերի մոտ:
  
Համի զգայարան - կաթնասուններն ունեն նաև համի զգայարաններ, որի հիմնական օրգանը լեզուն է: Տարբերակում են հիմնական համերը:
Լավ զարգացած է հատկապես սկյուռների մոտ:
 
68.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 176-180
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 237-239
https://99px.ru/sstorage/86/2016/06/image_860506160648266051523.gif
https://pets2.me/media/res/1/7/1/8/6/17186.p3q1bo.620.jpg
https://4.bp.blogspot.com/-jjLZJuW3HOg/WRL9tACqxJI/AAAAAAAABaI/Uk3YdmV62zACAu2G1LHDxmc5-V0xin4YACLcB/s1600/it+h.PNG
http://tepka.ru/biologia/198.jpg
http://kotsfinks.ru/wp-content/uploads/2016/03/dyhsys.jpg
https://slide-share.ru/image/4570387.jpeg
https://cf.ppt-online.org/files/slide/w/Wrn3wcYPIJjHEfQ29VF5m6BUO8z4GRD0yb71Sl/slide-17.jpg
http://cs403517.userapi.com/v403517413/782/DMEdGSzUtHg.jpg