
















Ծածկասերմ բույսերի նշանակությունը, պահպանությունը և տարածումը Հայաստանում
Բույսերը հսկայական դեր են խաղում բնության մեջ: Նրանք հանդիսանում են սննդանյութերի առաջնային աղբյուր բոլոր կենդանի օրգանիզմների համար, քանի որ արևի լույսի էներգիայի հաշվին վեր են ածում անօրգանական նյութերը օրգանականների: Բացի այդ, բույսերը նաև արտադրում են թթվածին, որն անհրաժեշտ է շնչառության համար:
Այսպիսով, բոլոր օրգանիզմների կյանքը կախված է բույսերից:

Ծածկասերմերը կազմում են մեր մոլորակի բուսական աշխարհի մեծամասնությունը:
Նրանք հանդես են գալիս ծառերի, թփերի և խոտաբույսերի կենսաձևերով՝ կազմելով բարդ համակեցություններ:

Ծածկասերմերը մեծ տնտեսական օգուտ են տալիս մարդուն:
Ուշադրություն
Բնափայտի անխնա սպառումը ստեղծում է թթվածնային քաղց:

Պետք է հիշել, որ էկոլոգիական աղետից խուսափելու համար պետք է խնայողաբար օգտագործել բնափայտը և անընդհատ վերականգնել այն:
- Առաջնային սննդի նպատակով օգտագործվում են ցորենը, շաքարի ճակընդեղը, շաքարեղեգը, կարտոֆիլը, բրինձը և այլն:
- Բուժական նպատականերով հայտնի են կատվախոտը, անանուխը, չիչխանը, դաղձը և այլն:
Չնայած Հայաստանի ոչ մեծ տարածքի՝ մեզ մոտ հանդիպում են լեռներ, լեռնատափաստաններ, ալպյան և մերձալպյան մարգագետիններ, անապատներ և կիսաանապատներ, արագահոս գետեր, կիրճեր և այլն: Դա ապահովում է Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը: Մեր երկրում հանդիպում է բույսերի մոտ \(3600\) տեսակ, ընդ որում դրանցից մոտ \(120\)-ը էնդեմիկներ են, այսինքն` հանդիպում են միայն այստեղ:
Մնացյալ \(400\) տեսակները հանդիսանում են վտանգված, քանի որ գտնվում են անհետացման եզրին:
Ուշադրություն
Հայաստանի էնդեմիկ բուսատեսակներից են արարատյան և ուրարտական ցորենները, նաիրյան նուշը, վայրի տանձենու որոշ տեսակներ:

Հայաստանը հարուստ է հատկապես արժեքավոր դեղաբույսերով: Դրանցից են՝ կատվախոտը, ուրցը, դաղձը, լոշտակը, մասրենին, չիչխանը, եղինջը:
![]() | ![]() |
Հայաստանը առանձնահատուկ է նաև նրանով, որ այստեղ են գտնվում մի շարք մշակովի բույսերի ծագման կենտրոնները: Այդ պատճառով էլ այստեղ հանդիպում են նրանց վայրի ցեղակիցները: Օրինակ՝ վայրի ցորենը, աշորան, գարին, վայրի խաղողը, վայրի նշենին:
Հայաստանը հարուստ է մշակովի բույսերով՝ ցորեն, գարի, լոբի, կարտոֆիլ, նռենի, խաղող, ծիրանենի և այլն: Դրանցից առանձնահատուկ նշանակություն ունեն ցորենը և խաղողը:
Այս բույսերը մշակվել են Հայաստանի տարծքում հազարավոր տարիներ առաջ: Հայաստանի տարածքում աճող վայրի բուսատեսակների մոտ կեսը գտնվում է անհետ բնաջնջման եզրին: Այդ բուսատեսակների անհետացման հիմնական պատճառը մարդկային անփույթ գործունեությունն է:
Հետևաբար դրանք ոչնչացումից փրկելու համար կատարվել է դրանց հաշվառում և կազմվել է Հայաստանի հանրապետության բույսերի և սնկերի «Կարմիր գիրքը», որում ընդգրկված են բույսերի \(452\) և սնկերի \(40\) տեսակ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 65-67
https://ruspekh.ru/images/articles/11394/2017_10_22-035_1.jpg
https://images.unian.net/photos/2017_09/1505286529-9122.jpg
https://pp.userapi.com/c837530/v837530869/62d76/0twmOut6CHI.jpg
https://cdn.manomano.fr/albero-di-mandorlo-francese-ferragnes-T-1705367-4047893_1.jpg
https://avatars.mds.yandex.net/get-pdb/1016500/72042c8d-51bc-4b86-a9df-42e062763eae/s360