Փափկամարմինների բազմազանությունը և դասակարգումը
Փափկամարմինների տիպ
 
Ինչպես արդեն գիտեք, փափկամարմինները ունեն մոտ \(130.000\) տեսակ և բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով \(7\) հիմնական դասերում: Միասին կդիտարկենք փափկամարմինների տիպի երեք դաս:
 
original.jpeg
 
\(1\). Փորոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝ 
 
ա1-w977.jpg
 
Փորոտանիների դասի ներկայացուցիչ է նաև լճախխունջը, որի օրինակով դիտարկեցին տիպի կազմավորվածության յուրահատկությունները:
  
\(2.\) Երկփեղկանիների դաս. ներկայացուցիչներն են՝
 
ա2.jpg
  
\(3.\) Գլխոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝
 
ա3.jpg
 
Փափկամարմինների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
 
2 (5).png
  
Փորոտանիների դաս
 
Այս դասին է պատկանում փափկամարմինների մեծամասնությունը, մոտ \(90.000\) տեսակ: Նրանց մարմնի ձևերը բազմազան են, գլուխը հստակորեն առանձնացված է իրանից և կրում է \(1-2\) զույգ շոշափուկներ և \(1\) զույգ աչքեր: Փորոտանիների մեծ մասի մարմինը ծածկված է պարուրաձև խեցիով, սակայն կան տեսակներ, որոնց մոտ խեցին ապաճել է (հետ է զարգացել): Մեծամասամբ ապրում են ծովում, սակայն կան նաև քաղցրահամ ջրերում և ցամաքում ապրող տեսակներ: Հիմնականում սնվում են բույսերով, ունեն հատուկ օրգան՝ քերիչ, որի օգնությամբ քերում են բույսը:
 
Այս դասի վառ ներկայացուցիչներն են խխունջները, որոնք ունեն ամբողջական կամ պարուրված և կոնաձև խեցի: Դրանում հիմնականում պատսպարվում է խխունջի լավ զարգացած գլուխը, մկանուտ ոտքը և ոլորված մարմինը: Խխունջների մարմինը դարձել է անհամաչափ՝ պայմանավորված խեցու առկայությամբ:
 
Կողինջներ. անխեցի փորոտանիներ են, որոնց մոտ խեցին ապաճել է և իրենից ներկայացնում է փոքր թիթեղիկ: Այդ պատճառով կողինջների մոտ նկատվում է մարմնի առատ լորձարտադրություն, որը նրանց պաշտպանում է միջավայրի անբարենպաստ ազդեցությունից: Այդ պատճառով կողինջները վարում են հիմնականում գիշերային կյանք: Այս խխունջները համարվում են վնասատու կենդանիներ, հատկապես նրանք, որոնք սնվում են աշնանային բույսերով:
  
слизень.jpg
 
Խաղողի խխունջ. խաղող խխունջը լավ զարգացած և մուգ շագանակագույն խեցի ունի, որը երբեմն հասնում է խոշոր չափերի: Խեցին ունենում է \(3,5\) գալար. խաղողի խխունջը նույնպես վնասատու է, սնվում է խաղողի տերևներով՝ վնասելով բույսին: Մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, համարվում է խորտիկ: Մարմնի չափը հասնում է մինչև \(45\) սմ-ի: Ապրում է մացառներում և սաղարթախիտ անտառներում: Բազմացման ժամանակ ձվերի համար փոսեր է փորում և ձվադրում:
  
вин улитка3.jpg
 
Լճախխունջ. Լճախխունջը ապրում է քաղցրահամ ջրամբարներում և հանդիսանում է, ինչպես գիտենք, մարդու մակաբույծ որդերի միջանկյալ տեր:
 
прудовик3.jpg
 
Երկփեղկանիների դաս
 
Ապրում են ծովերում և քաղցրահամ ջրամբարներում, վարում են սակավաշարժ կամ անշարժ ապրելակերպ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, նախակենդանիներով և միաբջիջ ջրիմուռներով: Այս դասի ներկայացուցիչների առանձնահատկությունն է երկփեղկանի խեցին, որը շրջապատում է կենդանու մարմինը: Փեղկերը միացած են առաձգական կապաններով և կարող են բացվել:
  
Երկփեղկանիները չունեն արտահայտված գլուխ, նրանց մարմինը երկարավուն է և սեղմված կողքերից, ունի երկկողմանի համաչափություն: Առջևում գտնվում է բերանը, իսկ ետևի մասում՝ հետանցքը: Իրանի փորային կողմում գտնվում է մկանոտ ոտքը, որը, հիմնականում, ծառայում է տիղմը և ավազը փորելու համար:
Երկփեղկանիների խեցու ներքին սադափե շերտը հաստ է և լավ զարգացած ու ողորկ: 
 
unnamed.png
 
Անատամ. անատամը քաղցրահամ ջրերում ապրող երկփեղկավոր փափկամարմին է, ինչպես նաև ծովերում ապրող մարգարտաբերանները: Մարմինը շրջապատված է \(2\) խոշոր թիկնոցային ծալքերով, որոնց միջև ձևավորված է թիկնոցային խոռոչը: Բացի այդ, թիկնոցը առաջացնում է \(2\) խողովակաձև ելուստ՝ սիֆոն: Սիֆոններից մեկը կոչվում է ներմուծող, այն ապահովում է ջրի և նրա մեջ լուծված թթվածնի ու սննդանյութերի մուտքը: Երկրորդ սիֆոնը՝ արտածողը, հեռացնում է օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները:
 
Երկփեղկանիները շնչում են ջրային շնչառության օրգաններով՝ խռիկներով:
Թույլ է զարգացած երկփեղկանիների նյարդային համակարգը, որը պայմանավորված է հիմնականում նստակյաց կենսաձևի և գլխի բացակայությամբ: Վատ են զարգացած նաև զգայարանները: 
Անատամը բաժանասեռ է: Էգի խռիկների վրա կատարվում է բեղմնավորումը և սաղմի զարգացումը: 
 
беззубка1.jpg
 
Մարգարտախեցի. մարգարտաբեր երկփեղկանիներից ստանում են մարգարիտներ և պատրաստում են զարդեր: Սադափե խեցիներն օգտագործում են նաև կոճակներ և ոսկերչական իրեր պատրաստելու համար: Մարգարիտը առաջանում է, երբ երկփեղկանու խեցու ներսում պատահաբար հայտնվում է ավազահատիկ: Այն շրջապատվում է սադափանյութով, որի շերտը գնալով հաստանում է և արդյունքում առաջանում է մարգարիտ: Մարգարտաբեր երկփեղկանիները տարածված են Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում:
  
жемчуг.jpg
  
Ոստրեներ և միդիաներ
 
Ծովային երկփեղկանիների որոշ տեսակներ՝ ոստրեները և միդիաները, մի շարք երկրներում օգտագործվում են որպես սնունդ և համարվում են նրբահամ խորտիկներ:
 
18.jpg
  
Գլխոտանիների դաս
 
Այս դասը ամենազարգացածն է փափկամարմինների մեջ և ունի մոտ \(700\) կենդանատեսակ: Գլխոտանիները ապրում են ծովերում և հասնում են խոշոր չափերի: Նրանք գիշատիչներ են:
 
Գլխոտանիների մարմինն ունի երկկողմանի համաչափություն և կազմված է գլխից, իրանից և \(8-10\) երկար շոշափուկներից: Բարձրակարգ գլխոտանիների խեցին ապաճել է և պահպանվում է որպես թիթեղիկ, որը տեղակայված է մարմնի մեջ: Բացառություն են կազմում միայն նաուտիլուս ցեղին պատկանող գլխոտանիները, որոնց մոտ խեցին պահպանվել է:
 
Գլխոտանիների ոտքը ձևափոխված է, նրա մի մասը վեր է ածվել շոշափուկների, իսկ մյուսը առաջացնում է ձագար, որի լայն մասը ուղղված է դեպի թիկնոցային խոռոչ, իսկ նեղը՝ դեպի արտաքին միջավայր: Ձագարը օգտագործվում է ռեակտիվ եղանակով շարժման համար. դրա օգնությամբ կենդանին լողում է: Մկանների կծկման շնորհիվ ջուրը թիկնոցային խոռոչից դուրս է նետվում ձագարի միջով և հրում է կենդանու մարմինը հակառակ ուղղությամբ:
 
56f9c6af8cc31.gif
 
Շոշափուկները տեղակայված են գլխի վրա և շրջապատում են բերանային անցքը: Նրանց վրա կան ծծաններ, որոնք թույլ են տալիս կենդանուն ամրանալ հատակին և որս անել: Շոշափուկները նաև օգտագործվում են ջրավազանի հատակով շարժվելու համար: Գլխոտանիներն ունեն պաշտպանական հատուկ օրգան՝ թանաքային գեղձ: Այն իրենից ներկայացնում է մուգ գույնի հեղուկ պարունակող պարկ, որի ծորանը բացվում է թիկնոցային խոռոչում: Հանկարծակի անհանգստության դեպքում կենդանին դուրս է նետում այդ օրգանի պարունակությունը, և այն քողարկում է կենդանուն՝ առաջացնելով նրա շուրջ սև կամ գորշ գույնի ամպ:
 
Ութոտանի. ութոտանիներն ունեն լավ զարգացած նյարդային համակարգ: Նրանց նյարդային հանգույցները միավորվել են՝ առաջացնելով գլխուղեղ: Զգայական օրգանները նույնպես լավ զարգացած են: Ունեն խոշոր և բարդ կառուցվածք ունեցող աչքեր, որոնք տեղակայվում են գլխի կողքերում: Զգայունությունը ապահովում են զգացող բջիջները, որոնք հիմնականում գտնվում են շոշափուկներում: Ութոտնուկները ունեն \(8\) շոշափուկ, որի համար էլ ստացել են իրենց անվանումը, ունեն նաև հավասարակշռության օրգան:
  
Ութոտնուկները ծովերի և օվկիանոսների իսկական բնակիչներ են, նրանք կարող են հասնել մինչև \(18\ \)մ մեծությամբ չափերի: Ութոտնուկները, հանդիսանալով որս անող գիշատիչներ, երբեմն կռվի են բռնվում հսկա ձկների կամ ջրային կաթնասունների հետ:
 
108.jpg
 
Կաղամար. հեռավորարևելյան կաղամարը շարժվում է ջրում \(50\)կմ/ժ արագությամբ: Այն հանդիսանում է գիշատիչ և սնվում է ձկներով, սակայն օգտակար է, որովհետև ունի համեղ և սննդարար միս: Սնունդ հայթհայթելիս կաղամարի մաշկը մգանում է, իսկ նրան դիպչելիս դառնում է կարմրադարչնագույն:
Կաղամարի մարմնի գունափոխությունը միջավայրին հարմարվելու մեխանիզմ է, որը նրան դարձնում է աննկատ:
Կաղամարը ևս ունի թանաքապարկ, որի պարունակությունն օգտագործվում է դարչնագույն ներկեր ստանալու համար: Մի շարք կաղամարներ ապրում են մի քանի հարյուր մետր ջրային խորություններում և հանդիսանում են ամենախոշոր անողնաշարավորները: Նրանց մարմնի քաշը կարող է հասնել մինչև \(300\)կգ:
 
109.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 91-93
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 132-133
https://porosenka.net/uploads/d/2/d2d5906de94ce0ccdbd59ca317456c8c.jpg
https://i1.wp.com/pixfeeds.com/images/14/386486/1200-153816411-spanish-slug.jpg
https://st29.stpulscen.ru/images/product/132/237/162_big.jpg
http://sititreid.ru/img/mollyuski-peremecshayucshiesya-po-poverhnostnoj-plenke-vody_5.jpg
http://i.yaklass.by/res/a841ae8d-77c4-4bc9-98b0-4ab02716ea55/%D0%B2%D0%BD%D1%83%D1%82%D1%80_2.png
https://livefomdet.ru/uploads/images/r/e/c/rechnie_ulitki_foto_3.jpg
http://newslab.ru/images/2011/mar/31/2.jpg
https://thumbs.gfycat.com/IllfatedCraftyArcticwolf-size_restricted.gif
http://christianbackgrounds.info/new_images/81/63831421-octopus-wallpapers.jpg
https://mtdata.ru/u24/photo2326/20241691862-0/original.jpg