Տվյալների հենքում ամենահաճախ կիրառվող գործողություններից մեկը ինֆորմացիայի որոնումն է:
Տվյալների հենքում անհրաժեշտ ինֆորմացիա որոնելու համար պետք է.
o կուրսորը տեղադրել փաստաթղթի այն մասում, որտեղից սկսած պետք է որոնումն իրականացնել,
o ընտրել Home ներդիրի Find խմբի (Find) կոճակը,
o բացված պատուհանում ընտրել Findներդիրը,
o Look In դաշտում ընտրել աղյուսակի անվանումը, եթե որոնումը պետք է իրականացնել ողջ աղյուսակում կամ ընտրել աղյուսակի այն դաշտի անվանումը, որտեղ միայն պետք է իրականացվի համապատասխան որոնումը:
ա) բ)
Որոնման և փոխարինման պատուհան
ա) Find ներդիր, բ) Replace ներդիր
ա) Find ներդիր, բ) Replace ներդիր
Եթե որոնումն իրականացվելու է դաշտում, ապա \(Match\)դաշտում պետք է ընտրել հետևյալ տարբերակներից անհրաժեշտը.
• Any Part of Field – որոնումն իրականացնել դաշտի որևէ մասում,
• Whole Field– որոնումն իրականացնել ամբողջ դաշտում,
• Start of Field – որոնումն իրականացնել նշված դաշտի սկզբից:
Եթե պետք է որոնել գրառումների մեջ, ապա Searchդաշտում անհրաժեշտ է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը.
• Up – որոնել աղյուսակի ընթացիկ գրառումից վերև ընկած մասում,
• Down – որոնել աղյուսակի ընթացիկ գրառումից ներքև ընկած մասում,
• All – որոնել բոլոր գրառումներում:
o Այժմ որոնման գործընթացը սկսելու համար մնում է տալ փնտրվող ինֆորմացիան, որը պետք է ներմուծել FindWhat դաշտ և սեղմել FindNext կոճակը (այսպիսով, համակարգչին «ստիպում» ենք հաջորդաբար ցույց տալ գտածը):
Եթե որոնվածն արդեն գտնվել է, կամ որևէ այլ պատճառով հետագա որոնումը նպատակահարմար չէ, ապա որոնման գործընթացն ընդհատելու համար պետք է սեղմել Cancel կոճակը:
Հենքային տվյալների ղեկավարման MicrosoftAccess համակարգում ինֆորմացիա որոնելու և այն այլ ինֆորմացիայով փոխարինելու համար անհրաժեշտ է.
o կուրսորը տեղադրել փաստաթղթի այն մասում, որտեղից սկսած անհրաժեշտ է իրականացնել որոնման ու փոխարինման գործընթացը,
o ընտրել Home ներդիրի Find խմբի (Replace) հրամանը,
o բացված պատուհանում ընտրել Replace ներդիրը,
o բացված պատուհանի Find What դաշտում ներմուծել որոնվող ին ֆորմացիան, իսկ ReplaceWith դաշտում այն ինֆորմացիան, որը պետք է փոխարինի հնին,
o մնացած դաշտերը լրացնել այնպես, ինչպես վերը նկարագրած ինֆորմացիա որոնելու գործընթացում,
o եթե որոնվող ինֆորմացիան աղյուսակում ամենուրեք պետք է փոխարինվի նորով, ապա անհրաժեշտ է սեղմել Replace Allկոճակը, իսկ եթե անհրաժեշտ է փոխարինել միայն հերթական հանդիպածը, ապա` Replace կոճակը:
o մնացած դաշտերը լրացնել այնպես, ինչպես վերը նկարագրած ինֆորմացիա որոնելու գործընթացում,
o եթե որոնվող ինֆորմացիան աղյուսակում ամենուրեք պետք է փոխարինվի նորով, ապա անհրաժեշտ է սեղմել Replace Allկոճակը, իսկ եթե անհրաժեշտ է փոխարինել միայն հերթական հանդիպածը, ապա` Replace կոճակը:
Անհրաժեշտության դեպքում, որոնման և փոխարինման գործընթացը նույնպես կարելի է ընդհատել Cancelկոճակով:
Աղյուսակում ինֆորմացիա կարելի է որոնել նաև օգտվելով ենթատեքստային մենյուի Findհրամանից: