Փաստաթղթի էջի ֆոնը ձևավորելու համար են ծառայում Page Layout ներդիրի Page Background խմբում ներառված կոճակները: Խմբի Watermark կոճակով բացվող պատուհանում կարելի է ընտրել ֆոնի առաջարկվող տարբերակներից որևէ մեկը:
 
1.JPG
  
Ֆոնի ձևավորման կոճակներ
 
2.JPG
  
Ֆոնի ձևավորման տարբերակներ
 
Եթե առաջարկվող տարբերակներից ոչ մեկը չի բավարարում, ապա Custom Watermark կոճակով բացվող պատուհանի  օգնությամբ կարող եք ստեղծել ձերը:
 
3.JPG
 
Ֆոնի ստեղծում
 
Տեքստային ֆոն ստեղծելու համար պետք է ընտրել Text watermark փոխանջատիչը, Text դաշտում ներմուծել ֆոնում տեղադրվելիք տեքստն ու ընտրել անհրաժեշտ պարամետրերը. լեզուն (Language), տառատեսակը (Font), չափը (Size), գույնը (Color), գրառման դիրքն (Layout) ու թափանցիկությունը (Semitransparent):

Գրաֆիկական ֆոն ստեղծելու համար պետք է ընտրել Picture watermark փոխանջատիչն ու Select Picture կոճակի օգնությամբ ընտրել անհրաժեշտ պատկերը պահպանող ֆայլը:

Էջի ֆոնը հեռացնելու համար է ծառայում Remove Watermark կոճակը:
 
Page Layout ներդիրի Page Background խմբի Page Color կոճակով բացվող պատուհանում  կարելի է ընտրել էջի ֆոնի գույնը: Այն կարելի է հեռացնել No Color կոճակով:
 
4.JPG
 
Էջի գույնն ընտրելու պատուհան

Page Borders կոճակով բացվող Borders and Shading պատուհանի Page Border ներդիրում  կարելի է էջին տարատեսակ եզրագծեր ավելացնել:

Պատուհանի Style  դաշտում կարելի է ընտրել եզրագծի ոճը, Color դաշտում` գույնը, Width   դաշտում` հաստությունը:
 
5.JPG

Եզրագիծը սահմանելու պատուհան
  
Ուշադրություն
\(Page\ Border\) ներդիր պատուհանը հնարավորություն է տալիս եզրագիծը կառուցել \(Art\) դաշտում առաջարկվող պատկերներով: