Փաստաթղթի տպագրման գործընթացը  կազմակերպելու համար երկխոսային պատուհան կա, որը կարելի է բացել Office կոճակով բերվող մենյուի print_1.png (Print) կոճակով։ Բացված Print  պատուհանի Name դաշտում պետք է նշել տպող սարքի անվանումը։
 
Եթե համակարգչին մի քանի տպող սարքեր են կցված, ապա պետք է ընտրել դրանցից անհրաժեշտը։
Փաստաթղթի տպագրման ենթակա էջերը կարելի է տալ  Print  պատուհանի Page range  բաժնում ներառված փոխանջատիչների միջոցով։ Դրա համար պետք է ընտրել տպագրման հետևյալ հնարավոր տարբերակներից անհրաժեշտը.

• All - ամբողջ փաստաթուղթը,
• Selection - փաստաթղթի նշված հատվածը,
• Current Page - ընթացիկ էջը,
 Pages - նշված համարներով էջերը։
 
print.png
 
Եթե փաստաթղթի ոչ թե մեկ, այլ մի քանի նմուշ է անհրաժեշտ տպագրել, ապա նմուշների քանակը կարելի է տալ Number of copies դաշտում։
 
Word միջավայրում բացված ընթացիկ փաստաթուղթը կարելի է տպագրել նաև  Ctrl և P  ստեղների համատեղ սեղմումով։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012