Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
---|---|---|
1. | Այբուբենի փոփոխման KDWIn ծրագիրը | Աշակերտը ծանոթանում է այբուբենի փոփոխման համար նախատեսված KDWin ծրագրին: |
2. | Ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորությունը | Աշակերտը ծանոթանում է ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության երկու՝ Phonetical (համահունչ ) և Typewriter(մեքենագիր) ձևերին: |
Առաջադրանքներ
Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Այբուբենի փոփոխումը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Աշակերտը պետք է իմանա, թե ինչի՞ համար է նախատսված KDWin ծրագիրը, և որտե՞ղ է այն գտնվում: |
2. | Ստեղնաշարի համապատասխանությունը հայկական այբուբենին | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգվում է ստեղնաշարի և հայկական այբուբենի համապատասխանության իմացությունը: Աշակերտը պետք է նշի, թե տվյալ ստեղնին հայկական այբուբենի ո՞ր տառն է համապատասխանում |
3. | Հայկական տվյալ տառին ստեղնաշարի ո՞ր ստեղն է համապատասխանում | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Ստուգվում է հայերեն տեքստեր մուտքագրելու կարողությունը: Աշակերտը պետք է նշի, թե հայկական տվյալ տառին ստեղնաշարի ո՞ր ստեղն է համապատասխանում: |
4. | Ինչպե՞ս թողարկել KDWin ծրագիրը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Ստուգվում է KDWin ծրագրի թողարկման իմացությունը: Աշակերտը պետք է կարողանա բացել ծրագիրը, ինչպես նաև իմանա, թե ինչի՞ համար է այն նախատեսված |
5. | Պայմանանշանների դասավորության պատուհանը | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 3Մ. | Աշակերտը պետք է իմանա KDWin ծրագրի պատուհանի կառուցվածքը: Ստուգվում է պատուհանի դաշտերի անվանումների և նշանակության իմացությունը: |
6. | Ստեղնաշարի համապատասխանությունը հայկական այբուբենին | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Ստուգվում է ստեղնաշարի և հայկական այբուբենի համապատասխանության իմացությունը: Աշակերտը պետք է նշի, թե տվյալ ստեղների համախմբին հայերեն ո՞ր բառն է համապատասխանում |
7. | Այբուբենի փոփոխման KDWin ծրագիրը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 4Մ. | Ստուգվում է KDWin ծրագրի թողարկման իմացությունը: Աշակերտը պետք է կարողանա բացել ծրագիրը, ինչպես նաև իմանա, թե ինչի՞ համար է այն նախատեսված |
8. | KDWin ծրագրում մի լեզվի այբուբենից այլ լեզվի այբուբենին անցնելը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Ստուգվում է KDWin ծրագրում մի լեզվի այբուբենից այլ լեզվի այբուբենին անցնելու իմացությունը: Աշակերտը պետք է լրացնի բաց թողնված բառը, և ստացված միտքը կնկարագրի, թե ինչպես կարելի է KDWin ծրագրում մի լեզվի այբուբենից այլ լեզվի այբուբենին անցնել: |
9. | Հայերեն բառերի մուտքագրումը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 4Մ. | Աշակերտը պետք է թվարկված բառերից ընտրի այն բառերը, որոնց մեջ կա նշված տառը: |
Թեստեր
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Վարժանք թեմայի վերաբերյալ | 00:15:00 | միջին | 4Մ. | Այբուբենի փոփոխման KDWin ծրագիրը և ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության ձևերը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
---|---|---|---|---|---|
1. | Տնային աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 9Մ. | Այբուբենի փոփոխման KDWin ծրագիրը և ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության ձևերը: |
2. | Ստուգողական աշխատանք թեմայի վերաբերյալ | 00:20:00 | միջին | 12Մ. | Այբուբենի փոփոխման KDWin ծրագիրը և ստեղնաշարի վրա պայմանանշանների դասավորության ձևերը: |