Երբեմն նոր փաստաթուղթ ձևավորելիս պետք է լինում օգտվել նախկինում ստեղծած փաստաթղթերից, hամացանցում առկա տեղեկատվությունից և այլն։ Այսպիսով, մի քանի փաստաթղթերի հետ միաժամանակ աշխատելիս, երբեմն հարկ է լինում մեկից մյուսը տեքստի որոշ հատվածներ պատճենել։
Ծանոթանանք նման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ որոշ միջոցների։
Տեքստի նշված հատվածը մեկ այլ փաստաթղթում պատճենելու համար անհրաժեշտ է.
- \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի (\(Copy\)) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը պատճենել փոխանակման բուֆերում,
- խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ անհրաժեշտ է իրականացնել պատճենումը,
- մկնիկի ցուցիչը տեղադրել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,
- պատճենումն իրականացնել \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի (\(Paste\)) գործիքով։
Նշված հատվածը տեքստից մեկ այլ փաստաթուղթ տեղափոխելուհամար անհրաժեշտ է.
- \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի (\(Cut\)) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը փաստաթղթից հեռացնելով՝ փոխանակման բուֆեր տեղափոխել,
- խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ պետք է հեռացված հատվածը տեղափոխվի,
- մկնիկի ցուցիչը տեղադրել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,
- պատճենումն իրականացնել (\(Paste\)) գործիքի օգնությամբ։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012