Յուրաքանչյուր թեմայի համար ֆոնի որոշակի ոճերի հավաքածու է նախատեսված։
Սլայդի ֆոնն ընտրելու համար անհրաժեշտ է.

\(=>\) ընտրել Design ներդիրի Background խմբի background styles.png(Background Styles) կոճակը,
\(=>\) բերված պատուհանում ընտրել ֆոնի ցանկալի տարբերակը։
 
Background patuhan.png
        Background Styles պատուհան
 
Այստեղ ևս, ընտրված ֆոնը նշված սլայդների վրա կիրառելու համար պետք է մկնիկի ցուցիչը տեղադրել անհրաժեշտ հավաքածուի վրա, սեղմել աջ սեղմակն ու բերված պատուհանից ընտրել Apply to Selected Slides, իսկ բոլոր սլայդների վրա կիրառելու համար՝ Apply to All Slides տարբերակը։
Ձևավորման թեմային էֆեկտներ տալու համար անհրաժեշտ է ընտրել Design ներդիրի Themes խմբի effects.png  (Effects) կոճակն ու բերված պատուհանից ընտրել անհրաժեշտ տարբերակը:
effectspatuhan.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012