PowerPoint-ում ստեղծվող ցուցադրումը կարող է բարձրորակ լինել, եթե օգտվենք ձևավորման ստանդարտ թեմաներից։
Վերջիններս ձևավորման պարամետրերի հավաքածուներ են, որոնց միջոցով կարելի է սահմանել սլայդի էջի չափերը, ընտրել անհրաժեշտ գույները, վերնագրի և հիմնական տեքստի տառատեսակը, ֆոնի նկարը, օբյեկտները եզրագծելու և փակ տիրույթները լցնելու ձևերը և այլն։
Հիմնականում այս ամենը կարելի է իրականացնել Design ներդիրի օգնությամբ:
Design ներդիր |
Էջի պարամետրերը սահմանելու համար անհրաժեշտ է.
\(=>\) ընտրել Design ներդիրի Page Setup խմբի (Page Setup) կոճակը,
\(=>\) ընտրել Design ներդիրի Page Setup խմբի (Page Setup) կոճակը,
\(=>\) բերված Page Setup պատուհանի Slides size for դաշտում ընտրել սլայդների տպագրման համար նախատեսված թղթի \(A3, A4,...\) չափերից որևէ մեկը (ցուցադրումը մոնիտորի վրա ներկայացնելու դեպքում ընտրել \(4:3, 16:9, 16:10\) հարաբերություններից որևէ մեկը)։
Page Setup
Անհրաժեշտության դեպքում Width և Height դաշտերում կարելի է սլայդի լայնության և բարձրության համար այլ չափեր սահմանել։
Սլայդը պատկերելու տեսքը սահմանելուհամար անհրաժեշտ է.
\(=>\) ընտրել Design ներդիրի Page Setup խմբի (Slide Orientation) կոճակը,
\(=>\) բերված պատուհանից ընտրել (Portrait) երկայնակի կամ (Landscape) լայնակի տարբերակներից անհրաժեշտը։
Slide Orientation
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012