Ստեղծված ցուցադրումը համակարգչի կրիչներից որևէ մեկի վրա պահպանելու համար անհրաժեշտ է.
Ուշադրություն
\(=>\) \(Office\) կոճակով բացվող մենյուից ընտրել (\(Save\) \(As\)) կոճակը,
\(=>\) բերված պատուհանում պահպանման ենթակա ֆայլի համար ընտրել անհրաժեշտ կրիչն ու ֆայլադարանը,
\(=>\)\(File\) \(name\) դաշտում ներմուծել ֆայլի անունն ու սեղմել \(Save\) կոճակը:
\(Save\)\(As\) պատուհան
Արտաքին որևէ կրիչի վրա պահպանված ցուցադրումը բացելու համար անհրաժեշտ է.
Ուշադրություն
\(=>\) \(Office\) կոճակով բացվող մենյուից ընտրել \((Open)\) կոճակը,
\(=>\) բերված պատուհանում ընտրել այն կրիչն ու ֆայլադարանը, որտեղ պահպանվել է պահանջվող փաստաթուղթը,
\(=>\) ընտրել անհրաժեշտ ֆայլն ու սեղմել \(Open\) պատուհանի ստորին աջ մասում տեղադրված \(Open\) կոճակը։
\(Open\) պատուհան
Փաստաթուղթը խմբագրելուց (անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց) հետո նորից նույն անունով կարելի է պահպանել \(Office\) կոճակով բացված պատուհանի \((Save)\) հրամանով, նման կոճակ կա նաև արագ հասանելիության վահանակում։
\(MS\)\(PowerPoint\) \(2007\) համակարգն իր միջավայրում ստեղծված ֆայլերին տալիս է \(.pptx\) ընդլայնումը։
Ուշադրություն
- Նոր ցուցադրում կարելի է ստեղծել նաև ստեղնաշարի \(Ctrl\) և \(N\) ստեղների համատեղ սեղմումով։
- Արտաքին կրիչի վրա արդեն պահպանված ցուցադրումը խմբագրումից հետո նորից նույն անվամբ կարելի է պահպանել նաև \(Ctrl\) և \(S\) ստեղների համատեղ սեղմումով։
- Արտաքին որևէ կրիչի վրա պահպանված ցուցադրումը կարելի է բացել ստեղնաշարի \(Ctrl\) և \(O\) ստեղների համատեղ սեղմումով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012