Համակարգչային ցուցադրում ստեղծելու գործընթացն առավել հասկանալի դարձնելու նպատակով տարբեր ռեժիմներ կան։ Անհրաժեշտ ռեժիմն ընտրելու նպատակով կարելի է օգտվել PowerPoint պատուհանի ստորին մասում տեղակայված սլայդների դիտման ռեժիմների կոճակներից.
Ուշադրություն
(Normal) — սովորական ռեժիմ,
(Slide Sorter)— սլայդների տեսակավորման ռեժիմ,
(Slide Show) — սլայդների ցուցադրման ռեժիմ։
Առավել հաճախ օգտագործվող սովորական ռեժիմում էկրանի կենտրոնում ցուցադրվում է ընթացիկ սլայդի խոշորացված պատկերը, իսկ էկրանի ձախ եզրի երկայնքով՝ ցուցադրման կառուցվածքը կամ ցուցադրման մեջ առկա սլայդների փոքրացված պատկերները։
Տեսակավորման ռեժիմում էկրանին ներկայացվում են ցուցադրման բոլոր սլայդները։
Տեսակավորման ռեժիմը հնարավորություն է տալիս փոփոխել առկա սլայդների ցուցադրման հաջորդականությունը, տեղափոխել դրանք, հեռացնել ավելորդ սլայդները, նոր սլայդներ ավելացնել։
Ուշադրություն
- Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել նաև View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։
- Սլայդների դիտման ռեժիմին կարելի է անցնել նաև F5 ստեղնով։
- Ցուցադրումն ընթացիկ սլայդից կարելի է սկսել՝ համատեղ սեղմելով Shift և F5 ստեղները։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012