Լսարանի ուշադրությանը ներկայացվող ինֆորմացիան առավել մատչելի է դառնում, երբ զուգակցվում է համապատասխան էկրանային ցուցադրումով։
Համակարգչային ցուցադրումների \((Presentation)\) կիրառումը մատչելի դարձնելու նպատակով հատուկ ծրագրային համալիրներ կան. նման ծրագրային համալիր է \(Microsoft\) \(PowerPoint\) \((\)հետագայում \(MS\) \(PowerPoint\) կամ \(PowerPoint\)\()\) ծրագիրը, որը \(Microsoft\) \(Office\) փաթեթի բաղադրիչներից է։
Ցանկացած ցուցադրում կազմավորվում է բաղկացուցիչ տարրերից, այսպես կոչված՝ \(սլայդներից։ \)
\(PowerPoint\) ծրագրի օգնությամբ ստեղծված համակարգչային ցուցադրումը սլայդների որոշակի հաջորդականություն է, որր կարող է պարունակել ներկայացվող ինֆորմացիան լուսաբանող բանավոր խոսքի (ելույթի) ծրագիրը, ներկայացվող նյութի հիմնադրույթները, աղյուսակներ, գրաֆիկներ, նկարներ և այլն։
Համակարգչային ցուցադրումը կարող է բաղկացած լինել միայն մեկ սլայդից, սակայն սովորաբար այն բազմաթիվ սլայդներ է պարունակում։
Ցուցադրումը սկսվում է տիտղոսային սլայդով, որը հիմնականում պարունակում է տվյալ ցուցադրման վերնագիրն ու ընդհանուր բնույթի այլ հարցեր։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012