Ցուցադրում ստեղծելու գործընթացում հաճախ անհրաժեշտ է լինում սլայդների հետ մի շարք գործողություններ իրականացնել՝ սլայդ ավելացնել, տեղափոխել, պատճենել կամ հեռացնել։
Ցուցադրությունում նոր սլայդ ավելացնելու համար անհրաժեշտ է.
 
=>   ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է ավելացնել նորը,
=>  ընտրել Home ներդիրի Slides խմբի (New Slide) newslide.png կոճակը։
Սլայդը պատճենելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել պատճենման ենթակա սլայդն ու Home  ներդիրի  Clipboard խմբի save.png (Copy) կոճակով այն պատճենել փոխանակման բուֆերում,
=>  ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է պատճենված սլայդը տեղադրել և փոխանակման բուֆերի պարունակությունը Home ներդիրի  Clipboard խմբի paste.png (Paste) կոճակով պատճենել այդտեղ։
Սլայդը տեղափոխելու համար անհրաժեշտ է.
=> ընտրել տեղափոխման ենթակա սլայդն ու այն փոխանակման բուֆերում պահպանելով՝ Home  ներդիրի Clipboard  խմբի cut.png (Cut)  կոճակով հեռացնել սլայդների հաջորդականությունից,
=> ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է տեղադրել հեռացված սլայդն ու Home ներդիրի Clipboard խմբի paste.png (Paste) կոճակով փոխանակման բուֆերի պարունակությունը պատճենել այդտեղ։
Սլայդը հեռացնելու համար անհրաժեշտ է.

=> ընտրել հեռացման ենթակա սլայդը, ապա  Home ներդիրի Slides խմբի delete.png (Delete) կոճակով կամ Delete ստեղնով այն հեռացնել (ջնջել)։
Սի քանի սլայդներ միաժամանակ հեռացնելու, պատճենելու կամ տեղափոխելու համար անհրաժեշտ է Shift կամ Ctrl ստեղնը սեղմած վիճակում նախ նշել այդ սլայդները, ապա իրականացնել անհրաժեշտ գործողությունը:
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012