Ի՞նչ է համացանցը: Համացանցը իրար հետ համագործակցող համակարգչային ցանցերի միացություն է, ինֆորմացիոն-հաշվողական պաշարների օգնությամբ տեղեկատվության փոխանակման համաշխարհային գլոբալ համակարգ է:
 
Եթե փորձենք Համացանցում ներառված համակարգիչների միջև առկա կապի գծերը պատկերացնել, ապա այն նման կլինի սարդոստայնի։ Այստեղից էլ առաջացել է Համաշխարհային սարդոստայն (\(World\)  \(Wide\)  \(Web\) - \(WWW\)) անվանումը։
 
5f59dee1e079a9e048dd492776c58040.jpg
 
Համաշխարհային սարդոստայնը համակարգ է, որը հնարավորություն է տալիս օգտվել Համացանցին միացված համակարգիչներում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերից։
Այդ էլեկտրոնային փաստաթղթերը կարող են պարունակել տեքստեր, էլեկտրոնային աղյուսակներ, գրաֆիկական պատկերներ, տեսահոլովակներ և այլն։
Հաճախ էլեկտրոնային փաստաթղթերում որոշակի լուսանկարներ, տերմիններ, անվանումներ, հիմնական տեքստից տարբերվող ընդգծված բառեր կամ այլ բաղադրիչներ են ընդգրկված լինում, որոնց շրջակայքում մկնիկի կուրսորը ձեռքի (ձեռք.png) տեսք է ստանում։ Էլեկտրոնային փաստաթղթերում առկա նման հատվածներն անվանում են հիպերհղումներ։ 
Յուրաքանչյուր հիպերհղում ընտրելիս էկրանին դրան համապատասխանող էլեկտրոնային որոշակի ինֆորմացիա է արտածվում։
Հիպերհղումներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթերն անվանում են հիպերտեքստային փաստաթղթեր:
Հիպերտեքստային էլեկտրոնային փաստաթղթեր ստեղծելու համար հատուկ միջոցներ կան, որոնցից լայնորեն կիրառվում է \(HTML\)–ը՝ հիպերտեքստային նշագրման լեզուն։ Այս լեզվի օգնությամբ հետագայում կսովորենք \(WEB\)– էջեր ստեղծել։
Հիպերտեքստային կազմությամբ փաստաթղթերը կոչվում են \(WEB\)–էջեր, իսկ իրար հետ հիպերհղումներով փոխկապակցված \(WEB\)–էջերի միասնությունը՝ \(կայք\)\((site)\)։
\(WEB\)-էջը կարող է ցանկացած երկարություն ունենալ և շատ հաճախ դրա մի մասը էկրանին չի տեղավորվում. նման դեպքերում օգտվում են էկրանին առաջացած անցավազքի գոտիներից։

Ցանկացած կայք իր հերթին կարող է այլ կայքերին ուղղված հիպերհղումներ պարունակել։ Կայքը կարող է ցանկացած քանակությամբ \(WEB\)–էջեր պարունակել  և նույնիսկ այնպիսիք, որոնք իրար հետ կապ չունեն։ Կայքում ընդգրկված էջերից մեկը համարվում է, այսպես կոչված, վերնագրային էջ. կայք փնտրելիս դիմում են հենց այդ էջին։ Վերնագրային էջը հիմնական պատկերացում է տալիս կայքում եղած էջերի բովանդակության վերաբերյալ: 
 
Ուշադրություն
\(WEB\)-Էջը բեռնավորելիս առաջին հիպերհղումն ավտոմատ ընդգծվում է։ Դրան հաջորդող հիպերհղումներին կարելի է անցնել նաև \(Tab\) ստեղնի միջոցով։
 
Ընթացիկ հիպերհղումից նախորդող հիպերհղումներին կարելի է անդրադառնալ  \(Shift\) և \(Tab\)  ստեղների համատեղ սեղմումով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012