
















Փաստաթղթի էջի պարամետրերը սահմանելու համար անհրաժեշտ է.
\(=>\)ընտրել Page Layout ներդիրը,

\(=>\) լուսանցքների չափերը սահմանելու համար ընտրել Page Setup խմբի
(Margins) կոճակը, ապա բացված ցուցակից ընտրել անհրաժեշտ պարամետրերով էջը,


Լուսանցքներին նոր չափեր տալու համար պետք է ընտրել Custom Margins գրառումը, և բացված պատուհանում սահմանել լուսանցքների չափերը \((\)Top՝ վերևից, Bottom՝ ներքևից, Left՝ ձախից, Right՝ աջից\()\) :

\(=>\) ինֆորմացիան արտածելու տեսքը սահմանելու համար սեղմել Page Setup բաժնի
(Orientation) կոճակն ու ընտրել առաջարկվող տարբերակներից անհրաժեշտը՝
Portrait (երկայնակի) կամ
Landscape(լայնակի),




\(=>\) թղթի չափն ընտրելու համար սեղմել Page Setup խմբի
(Size) կոճակն ու բացված ցուցակից ընտրել անհրաժեշտը։


Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012