Փաստաթուղթը ընթեռնելի և գեղեցիկ դարձնելու նպատակով Excel–ը հնարավորություն է տալիս փոփոխելու բջիջի չափերը։
Բջիջի հորիզոնական չափը (սյան լայնությունը) փոփոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել սյան վերնագրի համապատասխան բջիջն աջից սահմանափակող ուղղահայաց գծի վրա, սեղմել մկնիկի ձախ սեղմակն ու առանց այն բաց թողնելու՝ մկնիկի տեղաշարժմամբ սյան լայնությունն անհրաժեշտ չափով փոփոխել։
Ինչպես երևում է նկարում՝ մկնիկի ցուցիչը տեղադրվել է D և E սյուները բաժանող ուղղահայաց գծի վրա և այն ստացել է տեսքը։
Նման ձևով կարելի է փոխել նաև տողի լայնությունը (բջջի ուղղահայաց չափը), այս անգամ պետք է տողի վերնագիրը ներքևից սահմանափակող հորիզոնական գիծը տեղաշարժել համապատասխան ուղղությամբ։
Աղյուսակի սյան լայնությունը ներմուծված ինֆորմացիայի չափով ավտոմատ կարգավորելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել այդ բջիջն աջից սահմանափակող ուղղաձիգ գծի, իսկ տողի լայնության ավտոմատ կարգավորման համար՝ բջիջը ներքևից սահմանափակող հորիզոնական գծի վրա և ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012