Ինչպես գիտեք, ձեռագիր անսխալ տեքստ ստեղծելը մեծ ջանքեր է պահանջում։ Այդ առումով, տեքստային խմբագրիչներով աշխատելն անհամեմատ արդյունավետ է։ Սրանք, մասնավորապես, թույլատրում են չեղյալ դարձնել տեքստային խմբագրիչով ընթացիկ փաստաթղթի հետ աշխատելիս սխալմամբ կատարած վերջին գործողությունը կամ գործողությունները։
Տեքստային խմբագրիչում արված հերթական վերջին գործողությունը չեղյալ դարձնելու  համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել արագ հասանելիության վահանակի  1.JPG(Սոdo)  կոճակը։
Երբեմն հարկ է լինում կրկին վերականգնելու չեղյալ դարձրած գործողության (գործողությունների) արդյունքը։
Չեղյալ դարձված վերջին գործողությունը (գործողությունները) վերականգնելու  համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել արագ հասանելիության վահանակի 2.JPG (Redo) կոճակը։ Այս գործողությունները կրկնել այնքան, որքան անհրաժեշտ է։
Աղյուսակ  4.1–ի օրինակով ներմուծենք ABC  տեքստը (գործողություն 1), այնուհետև ջնջենք B-ն (գործողություն 2), և ստացված AC տեքստի վերջում ներմուծենք B տառը (գործողություն 3), այս դեպքում առաջին Undo -ի (գործողություն 4) արդյունքում կստացվի AC (կանտեսվի 3 -րդ գործողությունը), երկրորդ Undo  -ից (գործողություն 5) հետո կստացվի ABC(կանտեսվի 2 -րդ գործողությունը), որից հետո կատարված Redo -ն (գործողություն 6) նորից կվերականգնի  AC  գրառումը (կվերականգնի 5 -րդ գործողության արդյունքը
Աղյուսակ 4.1

91.JPG
 
Օգտակար է իմանալ
> Տեքստային խմբագրիչում կատարված վերջին գործողությունը կարելի է չեղյալ դարձնել նաև Ctrl  և  Z ստեղների համատեղ սեղմումով։
> Տեքստային խմբագրիչում անտեսված վերջին գործողությունը կարելի է վերականգնել  F4 ստեղնով կամ  Ctrl  և  Y  ստեղների համատեղ սեղմումով:
MS Word  տեքստային խմբագրիչը հնարավորություն է տալիս նաև կատարված գործողությունների ցուցակից ընտրել այն գործողությունը, որին հաջորդած գործողությունները պետք է չեղյալ դարձնել։ Դրա համար անհրաժեշտ է.=> մկնիկի   ցուցիչով   ընտրել   արագ   հասանելիության   վահանակի 1.JPG  (Սոdօ)  կոճակին կից ▼ նշանը,
=> բացված ցուցակից ընտրել տվյալ գործողությունը։