Տեքստային խմբագրիչի միջավայրում ստեղծված ու մշակված ցանկացած տեքստային ինֆորմացիա այսուհետև կանվանենք փաստաթուղթ:
 Այժմ սովորենք նոր փաստաթուղթ  ստեղծել և վերանայելուց  կամ փոփոխման ենթարկելուց  (խմբագրելուց) հետո պահպանել հիշողության արտաքին որևէ կրիչի վրա։
Տեքստային խմբագրիչի միջավայրում նոր փաստաթուղթ ստեղծելու համար անհրաժեշտ է.
=> մկնիկի ցուցիչով ընտրել Office կոճակը,
=> բացված մենյուից ընտրել 2.JPG(New) կոճակը,
=> բերված  New Document պատուհանում (նկ. 4.8) ընտրել  Blank Document, ապա Create կոճակները։
1.png
 
                                     Նկ. 4.8. New Document  պատուհան
Այս քայլերից հետո էկրանին նոր պատուհան կհայտնվի, որի վերնագրի տողում կբերվի Document  գրառումն ու կից որևէ բնական թիվ. սա նոր ստեղծվող փաստաթղթի հերթական համարն է (օրինակ՝ Document 3): MS Word  տեքստային խմբագրիչը ժամանակավորապես (քանի դեռ մեր կողմից այլ անուն չի տրվել) այս անունն է տալիս նոր ստեղծվող փաստաթղթերին։
Փաստաթուղթը ներմուծելուց հետո այն համակարգչի արտաքին կրիչներից որևէ մեկի վրա պահպանելու համար անհրաժեշտ է. ՚
=> մկնիկի ցուցիչով ընտրել Office   կոճակը,
=> բացված մենյուից  ընտրել  4.JPG (Save As) կոճակը,
=> բերված պատուհանում (նկ. 4.9) ընտրել այն կրիչն ու թղթապանակը, որտեղ տվյալ փաստաթուղթը պետք է պահպանել,
=> File Name դաշտում ներմուծել ֆայլի անունն ու սեղմել Save  կոճակ

3.jpg
 
           Նկ. 4.9. Save As պատուհան
  Արտաքին կրիչի վրա պահպանված փաստաթուղթը վերանայելու կամ փոփոխելու (խմբագրելու) համար պետք է փաստաթուղթը բացել՝ այն կրկին բերել խմբագրիչի աշխատանքային տիրույթ։ Դրա համար անհրաժեշտ է.
=> մկնիկի ցուցիչով ընտրել Office կոճակը,
=> բացված մենյուից ընտրել  5.gif(Open) կոճակը,
=> բերված պատուհանում (նկ. 4.10) ընտրել այն կրիչն ու թղթապանակը, որտեղ պահպանվել է պահանջվող փաստաթուղթը,
=> ընտրել անհրաժեշտ ֆայլն ու սեղմել Open պատուհանի ստորին աջ մասում տեղադրված Open  կոճակը։
6.gif
 
                          Նկ. 4.10. Open  պատուհան
 Փաստաթուղթը խմբագրելուց (անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց) հետո նախկին անվամբ կարելի է նորից պահպանել Office  կոճակով բացված պատուհանի 7.JPG(Save)   հրամանով, նման կոճակ կա նաև արագ հասանելիության վահանակում։
 Օգտակար է իմանալ
> Տեքստային խմբագրիչի միջավայրում նոր փաստաթուղթ կարելի է ստեղծել նաև Ctrl և N ստեղների համատեղ սեղմումով։
> Արտաքին կրիչների վրա արդեն պահպանված տեքստային ֆայլը վերանայումից կամ խմբագրումից հետո նորից նախկին անվամբ կարելի է պահպանել նաև Ctrl և S   ստեղների համատեղ սեղմումով։