Հոլովում
Հոլովվելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:
Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Գոյություն ունի փոփոխության երկու տեսակ:
1. Մի դեպքում բառի ուղիղ ձևին ավելանում են վերջավորություններ, կամ բառի վերջնահնչյունը փոխվում է այլ հնչյունի, այսինքն՝ փոփոխությունը տեղի է ունենում բառի վերջում՝ ծառ-ծառի, այգի-այգու, գառ-գառան, Գրիգորենք-Գրիգորենց և այլն:
Ինչպես տեսնում ենք, ծառ և գառ բառերի ուղիղ ձևերին ավելացել են ի և ան վերջավորությունները, իսկ այգի և Գրիգորենք բառերի վերջին ի և ք հնչյունները փոխվել են ու և ց հնչյունների:
Մյուս դեպքում փոփոխությունը տեղի է ունենում բառի ներսում. որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոփոխվում է` հայր-հոր, տուն-տան: Հայր բառում այ երկհնչյունը փոխվել է ո -ի, տուն բառում՝ ու ձայնավորը փոխվել է ա-ի:
Սա կոչվում է արտաքին հոլովում:
Սա կոչվում է ներքին հոլովում:
Հայերենի արտաքին հոլովումներն են՝ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց:
Ամենատարածվածը ի հոլովումն է՝ սարի, երեխայի և այլն:
Այդ հոլովմանն է ենթարկվում հայերենի բառերի մեծամասնությունը, ինչպես նաև եր, ներ վերջավորություններով կազմված հոգնակի թվով բոլոր բառերը, այդ թվում՝ այն բառերը, որոնք եզակի թվում ենթարկվում են այլ հոլովումների: Այդ պատճառով գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի թվի:
Ու հոլովման ենթարկվում են՝
• ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը՝ մատանի-մատանու, գինի-գինու և այլն,
• մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը, ինչպես՝ ձի-ձիու,
• բայերի այն ձևը, որը ունի ել,ալ վերջավորություն, ինչպես՝ երգել-երգելու, խաղալ-խաղալու...
Ան հոլովման ենթարկվում են՝
• գրաբարում ն վերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը՝ լեռան, թոռան, դռան,
• տարվա եղանակների անունները՝ գարնան, ամռան, աշնան, ձմռան,
• ում վերջածանց ունեցող բառերը՝ հանդիպման, զեկուցման,
• մանուկ բառը՝ մանկան, եթե հասարակ անուն է:
• ում վերջածանց ունեցող բառերը՝ հանդիպման, զեկուցման,
• մանուկ բառը՝ մանկան, եթե հասարակ անուն է:
Վա հոլովման ենթարկվում է՝
ժամանակի անունների մի մասը՝ ժամվա, օրվա, այսօրվա, առավոտվա, կեսօրվա, գիշերվա, ցերեկվա, շաբաթվա, ամսվա, տարվա և այլն:
Վայրկյան, րոպե, դար և այլ ժամանակի անուններ վա հոլովման չեն ենթարկվում, ինչպես՝ րոպե-րոպեի:
Ոջ հոլովման ենթարկվում է
մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը՝ կնոջ, քրոջ, ընկերոջ, աներոջ, տիկնոջ, տիրոջ, սկեսրոջ, տալոջ, տեգրոջ և այլն: Սկեսրայր բառը ոջ հոլովման չի ենթարկվում. այն ենթարկվում է ի հոլովման՝ սկեսրայրի:
Ց հոլովման ենթարկվում են
անք, ենք, ոնք ածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը՝ մերոնց, Վարդանանց, Սարգիսենց:
Ներքին հոլովումներն են` ա, ո:
Ա հոլովման ենթարկվում են՝
• ության վերջածանցով բառերը՝ ուրախության,
• տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը, ինչպես՝ ձյան, անվան:
Ո հոլովման ենթարկվում են
հայր,մայր,եղբայր բառերը:
Ուշադրություն
Բացի վերը նշված բառերից համապատասխան հոլովումների են ենթարկվում նաև այն բառերի մեծ մասը, որոնց համար դրանք վերջին բաղադրիչ են, օրինակ՝ կղզի-կղզու և թերակղզի-թերակղզու, հայր-հոր և նախահայր-նախահոր:
Այլաձև հոլովումներ
Բացի նշված հոլովումներից գոյություն ունեն նաև այլաձև հոլովումներ, որոնց շատ քիչ թվով բառեր են ենթարկվում:
Կան նաև այնպիսի բառեր, որոնք ունեն և՛ ի հոլովման և այլաձև հոլովման ձևեր՝
Օրինակ
• հույս- հույսի-հուսո, լույս-լույսի-լուսո, սուգ-սգի-սգո, պատիվ-պատվի-պատվո,
• կայսր-կայսրի-կայսեր,
• փախուստ-փախուստի-փախստյան, գալուստ-գալուստի-գալստյան, հանգիստ- հանգստի-հանգստյան- կորուստ-կորստի-կորստյան:
• կայսր-կայսրի-կայսեր,
• փախուստ-փախուստի-փախստյան, գալուստ-գալուստի-գալստյան, հանգիստ- հանգստի-հանգստյան- կորուստ-կորստի-կորստյան:
Այլաձև հոլովում ունի նաև Աստված բառը՝ Աստծո: