ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ
Օրինակ
Տերևները թափվեցին ծառից:
Շնիկը վախեցավ տղայից:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ՝
- այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը՝
Օրինակ՝ Այս գիրքը ես վերցրել եմ իմ ընկերոջից:
- տեղ՝
Օրինակ՝ Դուրս եկանք անտառից:
- ժամանակ՝
Օրինակ՝ Երեք օրից վերադառնալու է:
- պատճառ՝ Օրինակ՝ Թռչնակը դողում էր ցրտից:
Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ
Օրինակ
Ես հպարտանում եմ մեր հերոսներով:
Փայտը կացնով չկոտրվեց, դրա համար էլ սղոցով կտրեցին:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս՝
- այն առարկան, որով կատարվում է գործողությունը՝
Օրինակ՝ Հնում շուրջերկրյա ճամփորդությունները կատարվել են նավով:
- տեղ՝
Օրինակ՝ Դեպի գյուղ ճանապարհն անցնում է սարերով:
- ժամանակ՝
Օրինակ՝ Շտապում էինք, որպեսզի ցերեկով տեղ հասնենք:
- ձև՝
Օրինակ՝ Ուրախությամբ ընդունեցի նրա գալու
- լուրը:
Գործիական հոլովով դրվում են նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ՝ բրնձով փլավ, մորթիով վերարկու:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով վերջավորությամբ: Գործիականը ունի նաև բ վերջավորություն: Ով վերջավորությանը զուգահեռ գործիականը բ -ով են կազմում ություն և ում ածանցներով վերջացող բառերը, ինչպես՝ կառուցում-կառուցումով-կառուցմամբ, լռություն-լռությունով-լռությամբ:
Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:
ՆԵՐԳՈՅԱԿԱՆ ՀՈԼՈՎ
Օրինակ
Երեխաները խաղում են բակում:
Տոնածառի խաղալիքները զգուշությամբ տեղավորեցին արկղերում:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս՝
- տեղ՝
Օրինակ՝ Նա ապրում է դիմացի շենքում:
- ժամանակ՝
Օրինակ՝ Ինքնաթիռը տեղ է հասնում
- հիսուն րոպեում:
Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:
Հայերենի ոչ բոլոր բառերն ունեն ներգոյական հոլով: Ում վերջավորությամբ ներգոյական չեն կազմում՝
- շնչավորների անունները՝ աղվես,
- ում , հիմնականում նաև՝ ություն ածանցներով վերջացող բառերը՝ փորձարկում, բարություն, առողջություն:
Բայց, օրինակ, հիմնարկություն և նման իմաստ արտահայտող այլ բառեր ներգոյական հոլով ունեն՝ հիմնարկությունում:
Ում վերջավորությամբ ներգոյական չկազմող բառերը այդ հոլովի իմաստն արտահայտում են սեռական հոլովով ու մեջ բառով:
Ուշադրություն
Դա ներգոյական հոլով չէ:
Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում: