ԺԽՏԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Ժխտական  դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Օրինակ
Տարիներ շարունակ այս քաղաքում ոչինչ չի փոխվում:
Ժխտական դերանուններն են`   ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
   
Ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ  ժխտական դերանուններն ունեն միայն եզակի թիվ և հոլովվում են ի  հոլովումով՝  ոչ ոքի, ոչնչից, ոչ մեկով:
   
Ոչ մի  դերանունը գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում:
 
Ժխտական դերանունները նախադասության մեջ լինում են`
 
• ենթակա`
Օրինակ՝ Նրա մասին այլևս ոչ ոք ոչ մի բան չիմացավ:
 
• ստորոգյալի մաս`
Օրինակ՝ Նրա արածը այդ տան վրա ոչինչ է:
 
• գոյականի լրացում`
Օրինակ՝  Ծառերի վրա ոչ մի թռչուն այլևս չի ծլվլում:
 
• բայի լրացում`
Օրինակ՝  Ես ոչ մեկին չեմ մեղադրում:
  
Ժխտական դերանունների գրությունը
Ոչինչ-ը, գրվում է բաղադրիչները միացած, իսկ մյուս երեքը` ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, գրվում են անջատ: