ՓՈԽԱԴԱՐՁ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Սեռ. | իրար | միմյանց | մեկմեկու | մեկմեկի |
Տր. | իրար | միմյանց | մեկմեկու | մեկմեկի |
Հայց. | իրար | միմյանց | մեկմեկու | մեկմեկի |
Բաց. | իրարից | միմյանցից | մեկմեկուց | մեկմեկից |
Գործ. | իրարով | միմյանցով | մեկմեկով | մեկմեկով |
Փոխադարձ դերանունները եզակի թիվ. ուղղական ու ներգոյական հոլովներ չունեն: Սրանց սեռական, տրական և հայցական հոլովները ձևով նույնն են:
Փոխադարձ դերանունները նախադասության մեջ լինում են միայն լրացում: Այսպես՝
- բայի լրացում՝
ՕրինակԻմ բոլոր իղձերը, աղբյուրների պես իրար հյուսվելով, ընթանում են մի հունով:
- գոյականի լրացում՝
ՕրինակԿատուները խաղում էին՝ խփելով իրար թաթերին: