Ց ՈՒ Ց Ա Կ Ա Ն Դ Ե Ր Ա Ն ՈՒ Ն Ն Ե Ր
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
Օրինակ
Այստեղ բազեն տարիներով անում է նույն պտույտը:
Այստեղ և նույն բառերը ցուցական դերանուններ են: Այստեղ բառը գործողության տեղ է ցույց տալիս, նույն բառը՝ առարկայի հատկանիշ:
Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Օրինակ
Սա էլ է ուզում քաղաք գնալ: Դա մի հին տուն էր:
Այս դերանունները ունեն եզակի և հոգնակի թիվ: Եզակի թվում հոլովվում են գոյականից տարբեր ձևով՝ դերանվանական հոլովմամբ՝ սա-սրա, հոգնակի թվում ենթարկվում են գոյականական ց հոլովման՝ նրանք-նրանց:
Այս դերանունների սեռական և տրական հոլովները եզակի թվում ձևով տարբերվում են՝ սա-սրա-սրան:
Այս դերանունների հոլովումը ունի հետևյալ պատկերը:
Ե զ ա կ ի թ. | Հ ո գ ն. թ. | |||||
Ուղղ. | սա | դա | նա | սրանք | դրանք | նրանք |
Սեռ. | սրա | դրա | նրա | սրանց | դրանց | նրանց |
Տր. | սրան | դրան | նրան | սրանց | դրանց | նրանց |
Հայց. | սա (սրան) | դա (դրան) | նա (նրան) | սրանք (սրանց) | դրանք (դրանց) | նրանք(նրանց) |
Բաց. | սրանից | դրանից | նրանից | սրանցից | դրանցից | նրանցից |
Գործ. | սրանով | դրանով | նրանով | սրանցով | դրանցով | նրանցով |
Ներգ | սրանում | դրանում | նրանում | սրանցում | դրանցում | նրանցում |
Այս, այդ, այն, նույն դերանունները հիմնականում փոխարինում են ածականներին՝
Օրինակ
Այս գյուղը հազար թելերով կապված է աշխարհին:
Օրինակ
Այս այսպես է և այսպես էլ կմնա:
Մնացած ցուցական դերանուններից հոդ են ստանում և հոլովվում են միայն գոյականաբար գործածվողները` ենթարկվելով ի հոլովման՝ այսքանի, մյուսին, այդպիսիներից և այլն:
Այս այդ, այն, նույն դերանուններով և քան, չափ, տեղ բառերով կազմված դերանունները՝ այսքան, այդչափ, այնտեղ, հոգնակի թիվ չունեն:
Ցուցական դերանունները նախադասության մեջ լինում են`
• ենթակա՝
Օրինակ՝ Թվում է, թե դա մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար:
• ստորոգյալ կազմող բառ՝
Օրինակ՝ Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ նույնիսկ ամռան երկար օրերին արևը մի քանի ժամով է լույս տալիս նրա անտառներին:
Օրինակ՝ Գուցե այդպես է եղել աշխարհն այդ դարերում:
Օրինակ՝ Միջնադարյան գրիչները գրքի մասին մտածել ու գրել են այնպես, ինչպես կգրեին մարդու մասին: